Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կապանում։ Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում։ Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է:
Սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքներն անհայտ են։
Շղարշիկի այդ հատվածը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է եւ դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։
ԶՊՄԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ ավելացնելով, որ ընթանում են քննչական գործողություններ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ