Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։
Մեկ այլ բնակավայրում նրան բռնել են, եւ ադրբեջանցին հիմա իրավապահների մոտ է։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա պարզաբանել է, թե տարածքը շփոթել է ու հայտնվել հայկական կողմում։
Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջեւանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել։