Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի հայ դիմահարդարը ԱՄՆ-ում նոր բարձունքներ է գրավում

Ապրիլ 07,2023 14:41

«Ես ու ամուսինս մի դասարանից ենք, 7 տարեկանից ճանաչում ենք իրար ու միշտ վիճում ենք չասված բառերի, ցույց չտված հայացքների համար․ ես գիտեմ՝ ինքը ինչ է մտածում ու նախապես սկսում եմ կռվել, նույնն էլ՝ ինքը»,- «Beauty & The Business» հաղորդման ընթացքում ասել է հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանը, որը վերջերս տեղափոխվել է ԱՄՆ։

Աշխեն Կոստանդյան

Հաղորդման ընթացքում խոսելով ընտանիքի և բիզնեսի համատեղման դժվարությունների մասին՝ Աշխենն ասել է․ «Երեխաներս ինչ աչք են բացել, տեսել են, որ մայրն այդպիսին է, իրենց համար գուցե մոր կերպարն այդպես էլ պետք է լինի։ Ես ուղղակի նվազագույնի եմ հասցնում այն վնասները, որից կարող է դժգոհել իմ երեխան, դրա փոխարեն ամեն ինչ կանեմ, որ ինքն իր կյանքում ավելի հեշտությամբ հասնի ամեն ինչի, եթե, իհարկե, կգնահատեն։ Իրենք գրեթե ոչինչ իմ մասին չգիտեն, վերջերս գալիս ու հարցեր են տալիս իմ կյանքից ու ես հասկանում եմ, որ չեմ էլ պատմել»։

Ստելլա Ակլյանը

«Հայկական տեղեկատվական կենտրոն» ընկերության ղեկավար, ԱՄՆ-ում բնակվող Ստելլա Ակլյանը վերջերս մեկնարկել է «Beauty & The Business» հաղորդաշարը, որը ԱՄՆ-ում հայ գործարարների մասին է՝ նրանց հաջողությունների, կյանքի պատմության, հաղթահարած դժվարությունների և ապագա պլանների։

Հաղորդաշարն արդեն տասնյակ հյուրեր է ունեցել տարբեր ոլորտներից՝ անշարժ գույքի գործակալներից մինչև լուսանկարիչներ։ Հյուրերից մեկն էլ «Բյութի Ֆաբրիք»-ի հիմնադիր, դիմահարդար Աշխեն Կոստանդյանն է, որը պատմում է իր կայացման ճանապարհի, ընտանիքի, արտիստի և բիզնեսի աշխատանքը համատեղելու, հաղթանակների ու դժվարությունների մասին։

Խոսելով ԱՄՆ-ում բացված գեղեցկության սրահի մասին, Աշխենն ասել է․ «Ես այդքան էլ ուրախ չեմ, որ անընդհատ սրահներ եմ բացում։ Ստացվում է բիզնես, բայց տանում է որպես արտիստի՝ իմ ժամանակը»,- ասել է նա, խոսելով նաև ոլորտում սկսնակներին օգնելու կարևորության մասին,- «Ես չեմ կարող թույլ տալ ինձ չաջակցել, որովհետև հայ ազգի մեջ ինչքա՜ն տաղանդավոր մարդիկ կան, և երբ ես տեսնում եմ այդ մարդկանց, զգում եմ, որ եթե ունենար ճիշտ ուղղություն տվող, օգնություն, որի կարիքը ես ժամանակին ունեցել եմ և ստացել եմ, ապա գուցե այդ մարդիկ էլ բացվեն և աշխարհին ներկայանան գեղեցիկ երանգներով»։

«Յուրաքանչյուր լավ բան հնանալ գիտի»,- ասում է արտիստը նորերին ճանապարհ տալու մասին,- «Նորերը անպայման պետք են, որ նոր շունչ բերեն։ Ես դրա համար նորերին ընդունում եմ, իրենց մտքերը անընդհատ լսում եմ, իրենց հետ համագործակցում եմ, որովհետև իրենք էլ ինձ են երիտասարդ պահում։ Մենք պարտավոր ենք նրանց տեղ տալ, մեր փորձը փոխանցել։ Կարևոր է, որ թռիչքները շատ բարձր չլինեն, որովհետև դրանից հետո դա պահել է պետք, անկումները շատ ավելի վտանգավոր են»։

Խոսելով ոլորտում մի քանի հաջողություն գրանցելուց հետո այն լքող դիմահարդարների մասին՝ նա նշել է, որ, ինչի մեջ թեկուզ աննշան կեղծիք կա, և պետք է ստիպելով աշխատել, ապա ինքնաբերաբար ձանձրանում են և հրաժարվում։

«Ընդամենը պետք է լինել կարգապահ, ուժեղ լինելու ոչինչ չկա, դու այնպիսին ես ինչպիսին կաս, ես ուղղակի շատ կարգապահ մարդ եմ, բայց ինձ համարում եմ շատ ալարկոտ, գուցե՝ զարմանալի է։ Ասում են՝ եթե ուզում ես կարճ ճանապարհը գտնել, տվեք ալարկոտին, նա ամենակարճը կգտնի։ Ես չեմ էլ ուզում դառնալ ուրիշը, որովհետև ժամանակի կորուստ է, իսկ կյանքը վազում է»։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930