Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հովհաննես Հարությունյան․ «Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ամեն մի վատ բանի պատճառը, սկզբնաղբյուրը եւ հետեւանքը Երեւանի Հանրապետության հրապարակում է»

Փետրվար 24,2023 19:22

«Հայաստան» դաշինքի անդամ Հովհաննես Հարություննյանը Արցախում վերջին օրերի քաղաքական զարգացումների ֆոնի վրա Սամվել Բաբայանի ակտիվացման առիթով ասաց․ «Նա ուզում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Բայց վերջին տարիների նրա գործունեությունը հետեւողականորեն տարավ նրան, որ ինքը սպառվեց։ Նա իրեն վերջնական սպառեց, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման օրը լինելով Նիկոլի կաբինետում, հետո հանգիստ շենքից դուրս եկավ ու գնաց։ Սամվել Բաբայանի կենսագրությունը, ինչ ինքն իրենից ներկայացրել է, կապված է եղել Արցախյան առաջին ազատամարտի, Արցախն ազատագրելու  հետ։ Ու երբ գտնվելով այդ սենյակում, այդքան հանգիստ ընդունում է, որ ինչ-որ մեկը Արցախը հանձնում է մի ստորագրությամբ, ինքն իրեն ամբողջությամբ ոչնչացրեց»։

Հովհաննես Հարությունյանը անդրադարձավ նաեւ այս օրերին Արցախում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների պատճառներին եւ հնարավոր հետեւանքներին։ «Խնդիրը Արցախում ստեղծված իրավիճակը չէ։ Մենք թիրախները սխալ ենք դնում։ Ի՞նչ է նշանակում՝ ինչի կարող է հասցնել Արցախի քաղաքական դաշտում պառակտումը։ Սկզբնակետը դա չէ։ Անհրաժեշտ է ֆիքսել, որ ամեն ինչի սկզբնակետը Երեւանում է ու նստում է  Հանրապետության հրապարակում։ Այսինքն, Արցախը գնալու է կործանման ճանապարհով։

Արցախում պառակտում կլինի, թե չի լինի, Հայաստանում խռովություն կլինի, թե չի լինի, Լաչինի ճանապարհը փակ կլինի, թե բաց, այս բոլորը մեկ փաթեթի մեջ հանգամանքներ են։ Դրանցից ոչ մեկը պատճառը չէ։ Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցող ամեն մի վատ բանի պատճառը, սկզբնաղբյուրը եւ հետեւանքը Երեւանում է՝ Հանրապետության հրապարակում։

Մեծ հաշվով Արցախը ինքնուրույն, միայնակ բան փոխել ի վիճակի չէ։ Բան փոխողը պետք լինի Հայաստանի Հանրապետությունը, նրա վարած քաղաքականությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը վաղուց Արցախն անտեր է թողել»,-ասաց նա։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728