Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կինը հոր գերեզմանոցում հայտնաբերել է հուղարկավորված այլ մարդկանց

Փետրվար 10,2023 17:54

Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասի բնակչուհիներից մեկը դիմել  է ոստիկանություն՝ հաղորդում ներկայացնելով առ այն, որ 1995 թվականին մահացած եւ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր հոր՝ Պ․ Հ․-ի գերեզմանում 2022թ․-ի հուլիսի 18-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել է նոր գերեզմանատուն։

Այնտեղ, սակայն վերահուղարկավորվել են  հայր և որդի Ե․ և Ս․ Պետրոսյանները, հայրը մահացել է 2005թ-ին, որդին՝ 2014թ․-ին։

Այս հարցով սկսել  է զբաղվել  Շիրակի մարզի քննչական վարչությունը, կազմված փաստաթղթերն ուղարկվել են  այնտեղ։

Նշենք, որ Գյումրու թե՛  1-ին և  թե՛ 2-րդ գերեզմանոցները վաղուց համարվում են կիսափակ, քանի որ Գյումրու քաղաքապետարանի կողմից հողատարածքների հատկացում չի կատարվում։ Այստեղ մնացել են միայն ընտանեկան գերեզմանները, որտեղ և շարունակվում են հուղարկավորությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728