Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գյումրու ՔՊ-ական ավագանու անդամներից մեկը՝ պաշտոնաթող փոխվարչապետի ազգականը

Փետրվար 03,2023 22:25

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Աղասի Մաթևոսյանն ու նրա շրջապատից ևս երեք անձ։ Մեզ հասած տեղեկություններով, նրանք կասկածվում են զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ։

Զզբոսաշրջիկները իրենց կողոպուտի ենթարկելու բողոքով  դիմել են փողոցում հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցներին, վերջիններս էլ  ավագանու անդամին և ևս 3 հոգու բերման են ենթարկել Ախուրյանի ոստիկանություն։

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ զբոսաշրջիկների բողոքի հիման վրա պարեկային ծառայության աշխատակիցները Ախուրյանի ոստիկանություն բերման են ենթարկել 4 անձի։

Մեր տեղեկություններով, նրանք ձերբակալվել են  ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի որոշմամբ։

Նշենք, որ Գյումրու ավագանու  ՔՊ-ական անդամը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հոր հորեղբոր որդին է։

Մենք պարզաբանում ստացանք նաև ՀՀ Քննչական կոմիտեից, որով, ըստ էության, հաստատվեց մեր այն տեղեկությունը, որ 4 անձինք ձերբակալվել են նաև կողոպուտի կասկածանքով։ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին հետևյալը․ «

Մենք պարզաբանում ստացանք նաև  ՀՀ Քննչական կոմիտեից, որով, ըստ էության, հաստատվեց մեր այն տեղեկությունը, որ 4 անձինք ձերբակալվել են նաև կողոպուտի կասկածանքով։

Քննչական կոմիտեից տեղեկացրեցին հետևյալը․ «Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ’ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա։

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 253-ը, որը կոչվում է Կողոպուտ, սահմանում է հետևյալ պատիժը՝

  1. Կողոպուտը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Իսկ Հոդված 456-ը, որը կոչվում է Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, նախատեսում է հետևալ պատիժը՝

  1. Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ իրավունք վերապահող, պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող կամ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող փաստաթուղթը, դրոշմը, կնիքը կամ տրանսպորտային միջոցի պետհամարանիշը հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) կատարվել է շահադիտական դրդումներով կամ

3) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728