Հոգեբանության եւ մասամբ նաեւ՝ քաղաքագիտության մեջ ընդունված են երկու հասկացություններ, որոնք բնութագրում են անհատների եւ հասարակությունների երկու ծայրահեղ վիճակներ՝ վոլյունտարիզմ եւ ֆատալիզմ: Առաջին դեպքում դուք ասում եք, որ ամեն ինչ ձեզնից է կախված, երկրորդ դեպքում, հակառակը՝ որ ամեն ինչ կախված է «դրսի ուժերից»: Պարզ է, որ մեր ազգի հավաքական անգիտակցականի մեջ գերիշխում է երկրորդ՝ ճակատագրապաշտական ծայրահեղությունը, եւ այդ կարծրատիպը մեզ խանգարում է:
Այն պահերին, երբ կարողանում ենք կոտրել այդ կարծրատիպը, մենք հաջողություններ ենք ունենում: Ինչո՞վ է տարբերվում Արցախում այսօր ստեղծված վիճակը 1992-94 թվականներին ստեղծված վիճակից; Իհարկե, շատ բաներով: Բայց ինձ համար ամենակարեւոր տարբերությունն այն է, որ այն ժամանակ մեր բանակը կռիվ էր տալիս: Եվ, ի դեպ, այն պատերազմում թշնամու բանակը թե՛ մարդուժով, թե՛ զինտեխնիկայով գերազանցում էր մերը: Իսկ ռուսական բանակն այժմ առնվազն 10-ապատիկ գերազանցում է ուկրաինականը: Այո, Արեւմուտքը ուկրաինացիներին զինում է, բայց դա անում է այն պատճառով, որ Ուկրաինայի ժողովուրդը կռվում է, պատրաստ է պայքարի, իսկ ղեկավարությունը «խաղաղության օրակարգ» չի բացում:
Ես սա եմ հասկանում՝ ասելով «ներքին գործոն», որը գոյություն ունի բոլոր դեպքերում, նաեւ՝ այնպիսի փոքր պետությունների, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, նույնիսկ ավելի փոքր պետությունների պարագայում, ինչպիսին է Արցախի Հանրապետությունը: Հակառակ դեպքում BBC-ի HARDtalk-ը արցախցի պաշտոնյայից հարցազրույց չէր վերցնի: Դա նշանակում է, որ, անկախ անձերից, Արցախում աշխատում է ներքին գործոնը:
Մի խոսքով, դու հետաքրքիր ես, քեզ վրա ուշադրություն են դարձնում, քեզ օգնում են այն դեպքում, եթե դու ապրելու, պայքարելու ձգտում ես դրսեւորում: Երբ դու անընդհատ խոստովանում ես քո թուլությունը, անկարողությունը, անտարբերությունը, քեզ, բնականաբար, ոչ ոք բանի տեղ չի դնում;
Կարդացեք նաև
Հայաստանի սահմանը, մասնավորապես, չեն պաշտպանի օտար երկրների զինծառայողները, առավել եւս՝ դիտորդները: Հայաստանի սահմանը կարող է պաշտպանել միայն հայկական բանակը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ չե՞ք կարծում, որ սրանք բերվեցին իշխանության հենց թուլությունը, անկարողությունը, անտարբերությունը խոստովանելու համար, ու դրա համար լավ վարձատրվում են:
Արևմուտքը Ուլրաինային օգնում է,որպեսզի վերջինս պաշտպանի աշխարհի կողմից ընդունված իր սահմանները։ Հայաստանին,կարծում եմ,նույնպես կօգնի նման պարագայում։ Չեմ կարծում,որ մեր հայ տղերքը վատ են պայքարել 44 օրյա պատերազմի ժամանակ և այդ իսկ պատճառով մենք աշխարհից աջակցություն չենք ստացել։
Աշխարհի հզոր պետությունները միգուցե աջակցեն Արցախի բնակչության արդար պայքարին ,որը մղվում է հայատյաց թուրքերի կազմում չհայտնվելու համար, բայց դա կանեն անմիջականորեն, շրջանցելով Հայաստանը։ Չեմ կարծում,որ աշխարհը կաջակցի Հայաստանին,որպեսզի նա իր հերթին անջատի արցախը և միացնի իր սահմաններին, դա դեմ է իրենց սկզբունքներին։ Այլ կերպ ասած,աշխարհի ժամանակակից տրամաբանությունը կարող են խախտել, միայն այդ տրամաբանություն ստեղծողներն ու կիրառողները։
“Արևմուտքը Ուլրաինային օգնում է,որպեսզի վերջինս պաշտպանի աշխարհի կողմից ընդունված իր սահմանները։”
Արեւմուտքը Ադրբեջանին օգնեց, որպեսզի վերջինս պաշտպանի «աշխարհի» կողմից ընդունված իր սահմանները։ Ադրբեջանը Արեւմուտքի «հուսալի գործընկերն» է: Արեւմտամետ-ուկրաինամետ (այսինքն՝ թրքամետ) հայերը կարող են ցնծալ…
“Հայաստանին,կարծում եմ,նույնպես կօգնի նման պարագայում։”
Նման պարագայո՞ւմ: 🙂 Крепитесь, заграница нам поможет. Դե եթե Նիկոլն իր ահաբեկիչ ծռիստների հետ միասին «կարծում» է, ուրեմն обязательно поможет, а як же. Հայաստանը կդարձնեն թուրքական վիլայեթի կարգավիճակով Ուկրաինա ու «կօգնեն»: Մինչեւ Երեւանը չդառնա Մարիուպոլ, Խզմալչուկներն ու Նիկոլի-Վիլսոնի տարատեսակ վկաները չեն հանգստանա…
“Չեմ կարծում,որ մեր հայ տղերքը վատ են պայքարել 44 օրյա պատերազմի ժամանակ և այդ իսկ պատճառով մենք աշխարհից աջակցություն չենք ստացել։”
Հայ տղերքը իրոք հրաշալի են կռվել, բայց ունեցել են դավաճան գերագույն գլխավոր հրամանատար, որը նրանց զոհաբերել է «հանուն ոչնչի» (ոչնչության խոսքերով ասած), որպեսզի «աշխարհի» աջակցությամբ վերջապես ազատվի Արցախի անտանելի «բեռից»…
“Աշխարհի հզոր պետությունները միգուցե աջակցեն Արցախի բնակչության արդար պայքարին”
Դե, «աջակցում» են, էլի: Նիկոլի բերանով ասում են՝ գնացեք բանակցեք կիրթ ու կառուցողական բորենու հետ…
Արցախի առնչութեամբ BBC-ի հետաքրքրութեան առարկան՝ Ռուսաստանն է:
BBC. “Դուք ռուսական օլիգարխ եք եղել, Պուտինի ղեկավարությամբ կասկածելի բաներ եք արել, կոռուպցիա-բան, ֆլան-ֆստան…”
Ռուբեն. «Ամեն հիմարության պետք չի հավատալ: Գնա J.P.Morgan-ին, Չարլզին էդ հիմար հարցերը տուր: Ես հայ եմ, ֆիլանտրոպ, տատս էլ արցախցի է, Արցախի բարօրության համար ամեն ինչ կանեմ…»
BBC. “Էլխան Շահինօղլուն Բաքվից եւ մի հարբեցող ծաղրածու Երեւանից ասում են, որ Արցախն Ադրբեջան է, եւ վերջ, որ ռուսները սպառնալիք են հայերի համար…”
Ռուբեն. «Էդ հիմարությունները լսել եմ, բայց հաշվի առեք, որ մեծարգո հարբեցող ծաղրածուն կապ չունի մեզ հետ: Արցախը առանձին պետություն է եւ ինքն է որոշում ռուսների հետ իր հարաբերությունները: Իսկ Արցախը միշտ ասել է եւ հիմա էլ կրկնում է, որ չի կարող լինել մարդատյաց ցեղասպան Ադրբեջանի կազմում…»
BBC. “Դուք պատրա՞ստ եք դատապարտել ռուսների ագրեսիան Ուկրաինայում”
Ռուբեն. «Ես Արցախի պետական նախարար եմ, իմ ժողովրդի մասին եմ մտածում, շրջափակման վերացման մասին: Արցախը չի կարող լինել մարդատյաց ցեղասպան Ադրբեջանի կազմում…»
BBC. “Կներեք, բայց դուք չպատասխանեցիք իմ հարցին…”
Ռուբեն. «Ի՞նչ ես քեզ հիմարի տեղ դրել: Ասում եմ՝ ես Արցախի պետական նախարարն եմ, տատս էլ արցախցի է, ու բացի դրանից, Արցախը չի կարող լինել մարդատյաց ցեղասպան Ադրբեջանի կազմում: Հիմա հասկացա՞ր պատասխանս…»
Հանրահայտ Միշիկը և ոչ պակաս հանրահայտ Քոչարյանը իրենց անձնական ապագան կապել են Արևմուտքի հետ,սակայն տարբեր օղակներով մեզ հորդորում են դառնալ ռուսի ստրուկը։
Մի հարցի պատասխանեք ընդամենը,ինչու է Բաքուն ցանկանում Հայ Ադրբեջանակ երկխոսությունը կազմակերպել Ռուսաստանի միջնորդությամբ և դեմ է Եվրոպական միջնորդությանը։
Կցանկանայի լսել տրամաբանված պատասխան,առանց տրաֆարետային բառակապակցությունների։
Because Moscow’s dependence from the Turkish side (Azerbaijan-Turkey tandem) is much more pronounced that that of Europe. Russia being in a very difficult situation and desperately needing to have formally good relations with Turkey and Azerbaijan is the key factor here. From a football analogy perspective, if you are to choose between two corrupt referees but one of them desperately needs to be in good terms with you as you have a medication he absolutely needs (more than the other), which referee would you choose to arbitrate the game you’re playing? Rhetorical question.
Ֆատալիզմ տարածողի ամենավառ օրինակը Լեւոն Տեր Պետրոսյանն է (…Մեզ ոչինչ պետք չէ անել, ուրիշները կանեն դա մեր փոխարեն։) Մի օրինակ՝ ՀՀ (№2)-ի ստեղծումից մինչ օրս «պետական» սահմանը հսկում են ռուսները։ Ֆատալիզմի զարգացման պատճառը պետության անվտանգության հատուկ ծառայությունների բացակայությունն է։ ԼՏՊ-ն կտրականապես դեմ էր արտաքին ուժերից անկախ պետության անվտանգության մարմինների ստեղծմանը։ ԼՏՊ-ն Վազգեն Սարգսյանի ձեռքերով Վանո Սիրադեղյանի տակ «ական» դրեց: «Ականը» ԼՏՊ-ի «ռազվեդչիկ» Սերոժն (Սերժ Սարգսյան) էր, որը դարձավ պետական անվտանգության գլխավոր «մասնագետը»: Հետևանքների մասին խոսելու իմաստ չեմ տեսնում: Բոլոր մասնագետներն ու պրոֆեսիոնալները սպանվեցին ու վտարվեցին։
Մեղավոր է Հայոց արքա Խոսրով Բ-ին սպանած լրտես Անակ Պարթևի ավերիչ-լրտես որդին։
Հարց 1. Ո՞ր աշխատությունն է թույլ տալիս հայտարարել “Պարզ է, որ մեր ազգի հավաքական անգիտակցականի մեջ…” առանց պատմելու թե այդ “Պարզ է”-ն որտեղից է պարզ: Պարզ չէ: Ամեն ինչ պարտադրվում է դրսի ուժերով, բայց մի ծաղկով գարուն գալիս է: Ունենք հրաշալի երիտասարդություն: Պարսզապես, մենք տարեցներս, պիտի մտածենք թե ոնց ազատենք երկիրը այս հայ-երիտասարդ-սպանող խունտայից:
Հայաստանի սահմանը կարող է պաշտպանել միայն հայկական բանակը: Եվ այդ է պատճառը որ նիկոլը ուզում է որ այդ անի օտարը:
Հարց 2. Ի՞նչ խնդիր է լուծում հայկական հարցը համեմատել ուկրայնականի հետ: Ահա մի քանի պարզ, անհերկելի փաստեր որ դա անարդյունավետ, շեղող ուղի է: ա) ուկրայնացի չի արաջնորդում ուկրայնացիներին պատերազմելու: զելենսկին բազմաթիվ առիթներով շեշտել է, որ ինքը հրեա է; բ) ուկրայնացու լավ ապագայի համար չէ որ արևմուտքը Ուկրաինայում կռվում ա ռուսների դեմ; գ) ~ 2.5միլիոն հայությունը ու ~ 40 միլիոն ուկրայնությունը տարբեր “քաշային կատեգորիաներ են”; դ) ի՞նչն է եղել սկզբից “արևմուտքի ուկրայնացիներին զինելը” թե “ուկրայնացիների կռվելու պատրաստակամությունը”:
Հնարավոր պատասխաններ ա) եթե նիկոլը կարողանա ցույց տալ որ ունի հրեական ծագում (չնչին), շատ բան շատ արագ կփոխվի; բ) հայի լավ ապագայի համար չէ որ արևմուտքը ոտք կդնի Հայաստան, այլ Իրանին մոտիկից սպառնալու համար գալիք պատերազմում; գ) Քիսինջեռը (կարող է ավելի վաղ) շրջանառության մեջ էր դրել “significant nation” կատեգորիան: Օրինակ, Հ.Քլինտոնի օգնական Ֆ.Գորդոնը առանց քաշվելու անվանել էր հայությունը “insignificant nation”: Այսինքն, օգնում են ոչ թե “հետաքրքիր”, կամ “կիրթ ու զարագացած”, ու մնացած գեղեցիկ բառերը, այլ եթե ունեն իրենց շահը առաջ տանելու հնարավորություն: դ) “արևմուտքի ուկրայնացիներին զինելը” եղել է սկզբից: Սա փաստ է: Իսկ “ուկրայնացիների կռվելու պատրաստակամությունը” ներմուծվել է օլիգարխ Իգոր Կալամոյսկու գումարներով զելենսկուն թատերաբեմից պատերազմի բեմ բերելով:
Հայաստանի սահմանը կարող է պաշտպանել միայն հայկական բանակը: Եվ այդ է պատճառը որ նիկոլը ուզում է որ այդ անի օտարը:
Եթե ռուսները ուկրաինացիների ու բելոռուսների հետ միասին մի բանակով գնաին ազատագրեին ասենք Կոնստանտնուպոլիսը, կարելի էր տրամաբանություն տեսնել, բայց որ իրար են ուտում, տրամաբանություն չկա կամ մեկն է’ չար ուժերը դրանով փորձում են կոտրել հակամարտող ազգերից մեկի ոգին, ինչպես Երկրորդ համաշխարհայինի արդյունքում կոտրեցին գերմանացի ազգի ոգին, որից դավադրությունների տեսություն հնարեցի, որ Ստալինն ու Հիտլերը անգլիական շպիոններ էին 🙂 Հիմա եթե ցանկացած երկրի ղեկավար անտրամաբանական քայլ է անում, դրա անունը դնում եմ անգլիական շպիոն: Թշնամիներով շրջապատված երկրում անտրամաբանական է մոբիլիզացիա չհայտարարելը, տնտեսությունը ռազմական ռելսերի վրա չդնելը, գոնե քաղպաշտպանության զորավարժություններ չանելը, սրանով փորձում են կոտրել հայ ազգի ոգին: Էլի հույսերով են կերակրում, որ հետո շրմփոցով հիասթափեցնեն ժողովրդին’ ոգին կոտրելու արդյունավետ ձեւ է, անտրամաբանական է, երբ Արցախի հայության ճակատագիրը փորձում են առանձնացնել մնացյալ հայության ճակատագրից, մենք մի ազգ ենք եւ մի ճակատագիր ունենք’ աղքատ թե հարուստ, սփյուռք թե բնօրրան, սուրբ թե մեղավոր, բոլոր նրանք, ով իրեն հայ է զգում: Անգլիացի Նյուտոնի երրորդ օրենքը, եթե կիրառենք քաղաքականության մեջ,կստացվի, ինչքան դու օգնում ես Ամերիկային, այդքան Ամերիկան կօգնի քեզ: Նույնն էլ բոլոր մնացած երկրները: Ինչքան շուտ հասկանանք, որ ուժը միայն մեր մեջ է եւ մենք ենք մեր ճակատագրի տերն ու պաշտպանը, այդքան շուտ կդառնանք ուժեղ, հարուստ եւ երջանիկ ազգ:
Պարոն Լավատես, Նյուտոնի 3րդ օրենք…-ի կիրառելությունը մարդկային հասարակությունում սխալ է: Զ.Ֆրոյդի նմանատիպ փորձերի արդյունքները ապացուցվեին այդ մոտեցումը սխալ դեռ ավելի քան մեկ դար առաջ: Դե, անլուրջ կոնտեքստում երևի կարելի է ասել, որ Նյուտոնի (կամ ավելի ճիշտ Գալիլեի) 1-ն օրենքի համաձայն Ամերիկայի (ԱՄՆ) իներցիան մոտ ~100 անգամ շատ է քան Հայաստանինը` այսինքն իր համար 100 անգամ ավելի շատ ջանք (ուժ) ա վերցնում արձագանքել Հայաստանի ուղերձին, քան Հայաստանին արձագանքել ԱՄՆ ուղերձին: Իսկ Կոնստանտնուպոլիսի օրինակը պարզապես գեր-տեղին էր: Շնորհակալություն:
Շնորհակալություն, որ արձագանքեցիք գրածիս: