Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասյան խաղադրույք. ում հաշվին

Հունվար 21,2023 14:00

Անկախ գրող Լեյլա Նիկոլասի կողմից 2022թ. դեկտեմբերի 21-ին գրված «Լեռնային Ղարաբաղի պաշարումը. Տուրք ուկրաինական պատերազմին» հոդվածը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, քանի որ այն ասես երեկ գրված լիներ, տպավորված էի Արցախի հակամարտության իրական արմատների մասին նրա խորը ըմբռնումից: Դոկտոր Նիկոլասը գրել է այս հոդվածը Mayadeen կայքում՝ www.almayadeen.net: «Առավոտի» ընթերցողին տեղեկացնեմ, որ «Leila Nicolas PhD» միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է Լիբանանի համալսարանում: Նա քաղաքագիտական թեմաներով գրող է եւ 10 գրքերի հեղինակ: Նրա վերջին «Էկոլոգիական դիվանագիտության արդյունավետ ձեւերը» (2021) գիրքը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում: Ստորեւ ներկայացնում ենք արաբերենից թարգմանված նրա «Լեռնային Ղարաբաղի պաշարումը. Տուրք ուկրաինական պատերազմին» հոդվածն ամբողջությամբ:

Թեեւ 2020 թվականին ստորագրված եռակողմ համաձայնագիրը (Ռուսաստան – Ադրբեջան – Հայաստան) նախատեսում է, որ «Ադրբեջանը երաշխավորում է անվտանգ ճանապարհորդություն Լաչինի միջանցքով երկու ուղղություններով», այսօր ադրբեջանցիները պաշարում են Լեռնային Ղարաբաղի հայերին։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի ցուցարարները փակել են Լաչինի լեռնանցքը, բնապահպանական անբարեխիղճ պատրվակներով՝ տարածաշրջանի հայերի կողմից ապօրինի օգտակար հանածոների արդյունահանման պատճառով:

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումը հանգեցրեց տարածաշրջանի բնակչության մեկուսացմանը աշխարհից, դադարեցրեց տարածաշրջանից կենսական անհրաժեշտության եւ սննդի մատակարարումները եւ գրեթե հումանիտար աղետի պատճառ դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը դադարեցրեց գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի շրջան, որը գտնվում է հայկական վերահսկողության տակ: Հաջորդ օրը Ադրբեջանը արհամարհեց մարդասիրական բոլոր նկատառումները եւ աչք փակեց համաշխարհային կոչերի վրա, որոնք կոչ էին անում վերացնել շրջափակումը տարածաշրջանի վրա, որը վախենում էր հումանիտար աղետից: Ֆրանցիսկոս պապն ասաց, որ «հատկապես մտահոգված է բնակչության փխրուն հումանիտար պայմաններով, որը կարող է վատթարանալ ձմռանը»։ Նա կոչ է արել «բոլոր կողմերին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ ի շահ ժողովրդի», ամերիկացիները զգուշացրել են, որ Լաչինի միջանցքի փակումը «լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի» եւ «խաթարում է փխրուն խաղաղ գործընթացը» երկու երկրների միջեւ։

Եվ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը (Ռուսաստան – Ադրբեջան – Հայաստան), որը վերջ դրեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին, նախատեսում է, որ «Ադրբեջանը երաշխավորելու է անվտանգ ճանապարհորդություն Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության, տրանսպորտի եւ ապրանքների երկու ուղղություններով», այսօր ադրբեջանցիները պաշարում են հայերին Լեռնային Ղարաբաղում՝ պատճառաբանելով, որ համաձայնագիրը բազմիցս խախտվել է, եւ որ հայերը բնապահպանական վնաս են հասցնում այն հողերին, որոնք ադրբեջանցիները շուտով կվերաբնակեցնեն՝ շարունակելով աղտոտող հանքավայրերի շահագործումը Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք դեռեւս վերահսկում են հայերը։ Այսօր Արցախի շրջանում (տարածաշրջանի հայկական անվանումը) կամ՝ Լեռնային Ղարաբաղում հայերը վճարում են կրկնակի հարկ՝ ի լրումն 2020 թվականին հայկական ուժերի կրած պարտության, որը ստիպել է նրանց ընդունել հրադադարի անարդար պայմաններ։ Եվ շատ հողերի լքում, նույնիսկ Հայաստանի տարածքում, հայերը վճարում են նաեւ Ուկրաինայի հետպատերազմյան զարգացումների գինը։ 2020 թվականին երկու կողմերի միջեւ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է Կովկասի տարածաշրջանում քարտեզները փոխելու, եւ Հայաստանի, եւ Իրանի ազգային անվտանգությանը սպառնալու փորձերը, իսկ ադրբեջանցիներն օգտվում են Ուկրաինայի հակամարտությունից։ Ռուսների զբաղվածությունն ուկրաինական հակամարտությամբ՝ Լեռնային Ղարաբաղում ավելի շատ աշխարհագրություն կլանելու եւ Հայաստանը Իրանի հետ կապող միջանցքը կտրելու համար, ինչը Հայաստանը դարձնում է մեկուսացված երկիր՝ շրջապատված բոլոր կողմերից թշնամիներով եւ փոխում է Իրանի հետ սահմանի մոտ ուժերի հավասարակշռությունը։

Ռուսները ներկայումս ապավինում են հակամարտությունների կառավարմանը, հեռախոսային դիվանագիտությանը, նախագահների միջեւ հաղորդակցությանը եւ փայտը մեջտեղից պահելու փորձին, սակայն Ադրբեջանը, որն ապրում է տարածաշրջանում ավելցուկային ռազմական եւ քաղաքական ուժի պատրանքի մեջ, խաղադրույք է կատարում Կովկասը Ուկրաինայում զարգացող հակամարտության արդյունքում ռուս խաղաղապահ զինվորներից իր օգտին զիջումներ ստանալու համար, տարածաշրջանում նաեւ խաղադրույք է կատարում ձյունով ծածկված լեռնային տարածքում՝ հումանիտար, պարենային եւ առողջապահական աղետ պատճառելու վրա, որն ապրելու դժվարության պատճառով շրջանի հայերին այնտեղից վերջնական արտագաղթի է մղում, ուստի իր ժողովրդի կողմից այն լքելուց հետո տիրում է հողին: Կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն աննախանձելի վիճակում են, քանի որ սպասելիք չկա, թե ռուսները կվերացնեն շրջանի պաշարումը եւ ուժով ճանապարհ կբացեն Լաչինի միջանցքում, քանի որ դա կխաթարի Ադրբեջանի հետ հարաբերությունները, ինչը չի ցանկանում Մոսկվան, որը ռազմավարական շահեր ունի Ադրբեջանի հետ։

Մյուս կողմից, Բաքուն գիտակցում է, որ եվրոպացիներին անհրաժեշտ է ապահովել գազի աղբյուրները ռուսական գազի փոխարեն, որն իրեն տալիս է աշխարհաքաղաքական եւ քաղաքական լծակներ։ Ուստի չի ակնկալվում, որ Եվրամիությունը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու իր շրջափակումը եւ վերադառնալու նախկին պայմանավորվածություններին։ Իրատեսորեն, Ադրբեջանը գնալով ավելի է համարձակվում ռուսների լռության եւ տարածաշրջանում ադրբեջանցիների արածն անտեսելու եւ էսկալացիայի չցանկանալու պատճառով: Երկրի կառավարամետ ադրբեջանական լրատվամիջոցները ռուս խաղաղապահներին նկարագրում են որպես «օկուպացիոն ուժեր» եւ նրանց պատասխանատվության ենթարկում «հայերի կողմից վերահսկվող շրջաններում քաոսի» համար, եւ փորձելով բնակչությանը շրջել ռուս խաղաղապահների դեմ՝ նրանց տարածաշրջանից հեռացնելու համար՝ մեղադրում են այդ ուժերին երբեմն ճանապարհը փակելու մեջ, նրանց մեղադրելով «ծպտված հայեր» լինելու մեջ։ Բաքուն խաղադրույք է կատարում եվրոպացիների ցանկության վրա՝ օգտվելու զարգացումներից՝ Հայաստանում տեղակայելու «երկարաժամկետ եվրոպական խաղաղապահ ուժեր՝ օգնելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը», ինչպես հայտարարել է Եվրամիության անվտանգության եւ արտաքին գործերի հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ նպատակ ունենալով ամրապնդել Եվրամիության ներկայությունը Հարավային Կովկասում, եւ ռուսների մրցակցությունն իրենց աշխարհագրական միջավայրում:

Թարգմանությունը՝

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031