Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Թափանցիկ ակնարկներ եւ կասկածելի քարոզչություն

Հունվար 07,2023 10:00

Թե ինչ հաշվարկներ են անում Հայաստանի ներկայիս իշխանությունները, ինձ համար պարզ է: Նրանց թվում է, որ Արցախի հայաթափումը կլինի այն գինը, որի դիմաց Ադրբեջանը եւ Թուրքիան թույլ կտան, որ մենք այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, հանգիստ, անվտանգ ապրենք: Չեմ անդրադառնա այս հաշվարկի բարոյական կողմին: Պարզապես, ինձ թվում է, հաշվարկը սխալ է: Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարը պահանջում է «անկլավները», որի արդյունքում Հայաստանի ռազմավարական ճանապարհները կփակվեն, իսկ նույն երկրի ղեկավարը խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, իմ մեջ կասկած չի մնում, որ Արցախի հայաթափումից հետո ոչ մի «խաղաղության դարաշրջան» չի սկսվի:

Բայց, ենթադրենք, ես սխալվում եմ, իսկ իշխանության հաշվարկը ճիշտ է: Ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը չի ասում դա ուղիղ տեքստով: Չեմ կարծում, որ նա խնդիր ունի «հասարակական կարծիքի» հետ: Եթե անգամ վարչապետը հայտարարի, որ «հանուն մեր երեխաների, որոնք ապրելու են երջանիկ Հայաստանում», Երեւանը պետք է անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, ապա այդ տեսագրության տակ հարյուրավոր օգտատերեր «սրտիկ» կդնեն ու կգրեն «varchapet jan!!!»: Իսկ դա այս իշխանության արդյունավետ կառավարման հիմնական ցուցիչն է:

Այնուամենայնիվ, ինձ համար անհասկանալի պատճառներով, բարձրագույն մակարդակով ճշմարտությունը չի ասվում: Իհարկե, ՔՊ-ական պատգամավորների եւ, այսպես կոչված, արտախորհրդարանական ուժերի ակնարկներից միանգամայն պարզ է, որ իշխանության մարտավարությունն է՝ «փոխանակել» Արցախի հայկական մնալը ՀՀ անվտանգության հետ: Բայց այդ թափանցիկ ակնարկներն ուղեկցվում են, մեղմ ասած, խիստ կասկածելի քարոզչությամբ: Դրա հիմնական թեզերն են. 1/ «Ղարաբաղցիները 30 տարի մեզ թալանում էին, հետեւաբար, նրանք անսպառ ռեսուրսներ ունեն», 2/ «Ղարաբաղցիներն ապրում են մեր հարկերի հաշվին, էլ ի՞նչ են ուզում»:

Որպես «հպարտ քաղաքացիների» առաջ արդարանալու միջոց, այդ թեզերն, անշուշտ, արդյունավետ են: Բայց մեր ազգի պատմական հեռանկարի տեսակետից՝ չափազանց վտանգավոր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Hay says:

    Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է, պետք չէ բարդ վերլուծություններ անել: Սրան թուրքիան՝ արևմուտքի միջոցով բերեց իշխանության, նրանց շահերը համընկան: ՆԱՏՕ-ի նպատակը ռուսաստանին այս տարածաշրջանից հանելն է, թուրքերինը՝ հայկական հարցը մեկընդմիշտ լուծելը: Ձեր շատ սիրելի արևմուտքը, մեղմ ասած, թքած ունի հայի վրա էլ, ամեն ինչի վրա էլ (էն պառվաբոզի արցունքներին մի հավատացեք), կարճ ասած “ничего личного, это только бизнес”. Հիմա մեր առաջին քայլը պետք է լինի էս թուրքանշանակ իշխանություններից ազատվելը:

    • Blog_H says:

      «թուրքանշանակ»ը, մանաւանդ այն դիպուկ կերպով որ կը ներկայացնէք, տրամաբանական եւ շատ իրականանման դիտողութիւն է՝ Մայիս 2018էն մինչեւ Դեկտեմբեր 2020 ժամանակամիջոցի առնչութեամբ միայն

      2021ի ընտրութիւնների արդիւնքէն ետք սակայն, խնդիրը էապէս փոխուեցաւ

      տեղի ունեցած Աղէտէն ետք, ոչ մէկ բան չէր կրնար արդարացնել որ այս վարչակարգը վերահաստաստուի, տուեալ քուէներով, եւ այդքան հայկական ընդհանուր բարեացակամութեամբ

      որքան որ ալ խարդախէին, ինչ ճարպիկութիւն ալ որ ընէին, անպարկեշտ ու անարդար միջոցների դիմէին, խաբել փորձէին, գնել փորձէին, նիւթը շեղէին, եւայլն., անկարելի ու անհնար պէտք է որ ըլլար, տեղի ունեցած Աղէտէն ետք ետք, սրանց վերընտրութիւնը. լայնատարած անխելքութիւնը կամ տգիտութիւնն ալ չեն բացատրեր այս իրողութիւնը. տեղի ունեցածէն ետք՝ մի քանի հարիւր քուէնե՛ր իսկ պէտք չէ որ կարենար ստանալ այս վարչակարգը. ինչ որ անհնար կը դարձնէր ընտրական խարդախութիւնը անգամ. դեռ չխօսելու համար, յատկապէս որոշ Սփիւռքի մը մէջ, քուէ չունեցող հայերի իսկ եռանդուն աջակցութեան՝ Փաշինյանին եւ փաշինյանիզմին

      նիւթը պարզ պահելը խոհեմ բան է, բացի երբ որ այդ մօտեցունով, ըմբռնողութիւնը կրնայ սխալ դառնալ, եւ հետեւաբար կարելի չ’ըլլար լուծումների մասին մտածել

  2. Nimar says:

    Հայաստանի ապաադրբեջանականացումն արդեն իսկ կատարված փաստ է, իսկ
    Արցախի հայաթափումը՝ ենթադրությունների ոլորտում, ոչ առանց հիմքերի, բայց, այնուամենայնիվ, դա ենթադրյալ է։ Հարևանները դա ներկայացնում են որպես
    «վերաինտեգրում»։ (Ծիծաղելի կլիներ,եթե այդքան տխուր չլիներ):
    Տրամաբանական է, որ ոչ պակաս թվով «հարևաններ» ակնկալում են բնակություն հաստատել այնտեղ, որտեղ ապրում էին (Հայաստանում)։ Հուսով եմ, որ քանակական և ժողովրդագրական
    տվյալներ տալու կարիք չկա։ Եվ նրանց տեսակետից սրանում ոչ մի տարօրինակ ու արտասովոր բան չկա։ Որքան շատ ենք պնդում արցախցիների իրավունքը ապրել այնտեղ, որտեղ ապրել և ապրում են, այնքան ավելի շատ «հարևանները» պահանջելու են նույնը մեր երկրից: Ընդհանրապես, ինչ-որ մեկից ինչ-որ բան պահանջելիս պետք է պատրաստ լինել բոլոր
    հնարավոր հետևանքներին։ Կամ փոխաբերական իմաստով՝ «ապակյա տան մեջ ապրելով՝ չի կարելի քար նետել»։ Նույնիսկ եթե պահանջները միանգամայն տրամաբանական են և բխում են մարդու անօտարելի իրավունքներից։
    Ի՞նչն է ավելի վտանգավոր ազգային պետականության համար: Ո՞ր ժամանակային միջակայքում: Ինչպե՞ս կարող են ազդել արտաքին և ներքին քաղաքական, ռազմական հանգամանքները և ժողովրդագրությունը: Ինչ են փաստացի ռեսուրսները,
    արդյո՞ք դրանք բավարար են, ինչ կարելի է ակնկալել, ինչ է կախված մեզանից և
    որքանո՞վ: Ամեն ինչ շատ ավելի բարդ ու խորն է, քան ձանձրալի սկանդալները, մեղադրանքները ու ցանկությունը ինչ-որ մեկին ավելի ցավոտ «կծել»:
    Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին և դրանց «բնակիչներին»՝ եթե ստեղծվում է մի բան, որը կարող է օգտագործել նույնիսկ հիմարը, հիմնականում հիմարներն էլ դա կօգտագործեն: Հարստացնելով ստեղծողներին:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Այդ անիմաստ բառակույտի փոխարեն միանգամից կարելի էր ասել, որ «թուրքը» ձեզ համար նույնպես վիրավորանք չի: Դե, մեր «հարեւաններն» են, էլի՝ բնականոն հարաբերություններ, խաղաղության դարաշրջան, ֆլան-ֆստան… Բայց այսպես թե այնպես՝ պատրաստվեք գալիք ապա«թուրք»ացմանը. դա անխուսափելի է…

      • Սարգիս Զեյթունյան says:

        Ցավոք սրտի, բառակույտն անիմաստ չէ: Դրա հիմքում կա լավ մշակած ծրագիր, որ մեր անտարբեր աչքերի առաջ քայլ առ քայլ կյանքի է կոչվում: Nimar-ը այդ ծրագիրը մասսաներին կերցնող կոլաբորացիոնիստի տիպիկ օրինակ է:

        • Nimar says:

          Ֆանտազմներն, իհարկե, տպավորիչ են, բայց հասարակ բան հասկանալու համար հատուկ կարողություններ չեն պահանջվում։ Արցախի ժողովրդի՝ իր հողի վրա գոյության գինը պետք է լինի 90-ականներին այստեղից հեռացած հարյուր հազարավորների վերադարձը։ Սա ավելի քան պարզ է, պարզ ու միանշանակ, և բազմիցս արտահայտվել է հարևան երկրի ղեկավարության կողմից, և այս մոտեցումը պաշտպանում են բոլոր միջազգային կառույցները։ Եթե ​​ինչ-որ մեկն ուզում է, որ մուսուլմանները հաստատվեն Հայաստանում, կառուցեն մզկիթներ, դպրոցներ, ունենան հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ, մամուլ և վերջապես ձևավորվեն
          տեղական ինքնակառավարման մարմիններ, ներկայացված լինեն գործադիր և օրենսդիր մարմիններում և այլն, ապա կարծում եմ՝ մենք դրա կարիքը չունենք: Չեմ բացառում, որ հատուկ վերլուծական կարողություններով օժտվածները կարող են դրանում նկատել կոլաբորացիոնիզմ։ Այս դեպքում ինչպե՞ս անվանել բոլոր նրանց, ովքեր իրենց գործողություններով ու հայտարարություններով նպաստում են այս սցենարի իրականացմանը։ Հայրենասե՞ր։ Հանդուրժողական դեմոկրատնե՞ր: Ազգային և այլ փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողնե՞ր:

          • Ջորդանո Գալիլյան says:

            Հատուկ նիկոլական կարողություններով պետք է օժտված լինել՝ հիշելու Մասիսի ու Գուգարքի ադրբեջանցիներին, որոնք իրենց տները ծախեցին ու գնացին, բայց հիմա, պարզվում է՝ պետք է «վերադառնան»: Դե, Նիկոլի կիրթ ու կառուցողական յոլդաշը որ ասել է, ուրեմն այդպես էլ պիտի լինի՝ «պարզ ու միանշանակ»: Իսկ ի՞նչ պետք է անեն Բաքվից ու Կիրովաբադից փախած, տուն ու տեղ կորցրած հայերը, կամ Սումգաիթի կոտորածից փրկված հայերը: Բա սրա մասին «միջազգային կառույցների» հետ խոսացող չկա՞: Միգուցե իրե՞նք էլ ուզում վերադառնալ…

          • Ջորդանո Գալիլյան says:

            “…նպաստում են այս սցենարի իրականացմանը”

            Այդ սցենարը գոյություն ունի միայն Ալիեւի ու կոլաբորացիոնիստ Նիկոլի հիվանդագին ուղեղներում…

  3. Blog_H says:

    ՀՀ իշխանութեան հաշուարկը այն է որ, Արցախը կը դառնայ բացառապէս Ռուսաստանի խնդիրը – նկատի ունենալով որ դրա անհետացումը կը նշանակէ Թուրքիոյ/ՆԱՏՕի ամբողջական մուտք եւ տեղաւորում Անդրկովկասի մէջ – :
     
    Սակայն անկէ ետք, իրենք Հայաստանը կը կարենան ազատագրել Ռուսաստանի լուծից, ու զայն կը միացնեն ՆԱՏՕին: Եւ այդպէսով, Թուրքիան եւ իր անդրկովկասեան արբանեակը, Արեւմուտքի հովանաւորութեամբ, հանգիստ կը թողեն Հայաստանը: Որ հետեւաբար կը զարգանայ, կը բարգաւաճի, եւ կը դառնայ դրախտավայր:
     
    Տգիտութիւնն ու տխմարութիւնը աւելի վատ են, աւելի աղէտաբեր, քան թէ, տառացի իմաստով՝ որեւէ դաւաճանութիւն:

    Իսկ փոխաբերական իմաստով, դաւաճանները անոնք են որոնք անզօր եղան այս դժոխածին վարչակարգի գոյացումը կանխելու, յետոյ ալ խղճալիօրէն անկարող՝ զայն փոխելու:

    • Blog_H says:

      Կը յուսամ թէ բաւարար յստակ է, որ վերեւ գրածիս երկրորդ պարբերութիւնը լրիւ ծաղրական է: Դառն հեգնանք:
       
      Նախ, քանի ոչինչ կրնայ սանձել փան-թուրանիզմը, եւ ամէն  դէպքում ՆԱՏՕի արեւմտեան պետութիւնները Հայաստանի համար իրենց մատը մատին չեն զարներ, նոյնիսկ եթէ ան Արցախէն հրաժարի, իր պորտը կտրէ Ռուսաստանի հետ ու լրիւ նետուի իրենց գիրկը: Ռուսաստանի այդ կարեւոր դաշնակիցին անէացումը, իրենց համար, լայնօրէն բաւարար է:
       
      Յետոյ, ՆԱՏՕի անդամ դառնալը բնաւ երաշխիք չէ, որ նոյն ռազմական դաշինքի անդամ Թուրքիան թշնամի չդառնայ կամ չմնայ: Ամենացայտուն եւ ան միջական օրինակը՝ Յունաստան:
       
      Եւրոպական Միութեան անդամակցիլը իսկ բանի չծառայէր, Թուրքիոյ նկատմամբ: Ատոր ալ օրինակը՝ «Հուսիսային Կիպրոս»ը:
       
      Վերջապէս, ամէն պարագայի, Ռուսաստանը այդպէս հեշտօրէն «ազատ չ’արձակեր» Հայաստանը: Այլ, ի հարկին, զայն կը վերածէ՝ այժմու Ուկրաինային: Մինչ Փաշինյանը երբեք չստանար Զելենսքիի ամերիկեան զօրակցութիւնը – Եւրոպան այդ խաղէն դուրս է – :
       
      Կը կրկնեմ, խնդիրը մի քանի հաւանական գործակալները չեն: Այս վարչակարգը հիմնականօրէն բաղկացած է – արտասովոր աստիճանի – անխելքներէ: Եւ հայաստանցիներու մեծամասնութիւնը զանոնք կը համարէ իրենց ճշգրիտ նոյնապատկերը, հարազատ արտացոլացումը:
       

  4. Ամեն քննարկում այս վիճակում կորցրել է արժեքը: Խոսելը միայն օգնում է հայի ականջը ընտելացնելուն գալիք չարիքին: Հասկացողը արդեն հասկացել է: Գործել է պետք: Ասել ավելի սխմած կերպ քան Hay-ը անհնարին է. «Հիմա մեր առաջին քայլը պետք է լինի էս թուրքանշանակ իշխանություններից ազատվելը:» Չազատվեցինք 2020-ին: Ի՞նչ է փոխվել: Հասկանալ է պետք, լավ հաշվարկել:

  5. Հայ մարդ says:

    Շատ ուրախ եմ, որ հարգարժան Արամ Աբրահամյանն արդեն «անհավասարակշիռ» է դարձել և դրա արդյունքում՝ իրերն ավելի հստակ է անվանում իրենց անուններով:
    Համամիտ լինելով Hay-ի և Սվետլանա Հարությունյանի մեկնաբանությունների հետ, ավելացնեմ, որ բոլոր ժամանակներում էլ հայերիս գլխավոր հիմնախնդիրները եղել են՝ բախտորոշ ժամանակաշրջաններում հույսն օտարների վրա դնելու միամտությունը, պայքարի դուրս եկած մեր ուժեղ զավակների թիկունքին չկանգնելու ծուլությունը և մեր ընտանիքները հայրենիքից վեր դասելու էգոիզմը: Անգամ հայ ազգի պանծալի զավակ Նժդեհն իր հերոսական կյանքի օրինակով չկարողացավ փոխել թուլության բարդույթով տառապող մեր ազգի հոգեբանական կարծրատիպերը: Նրա ՀԱՂԹՈՒՄ Է ՈՒԺԵՂԸ ԵՎ ՈՉ ԱՐԴԱՐԸ կոչը այդպես էլ չդարձավ մեր ազգային գաղափարախոսության ողնաշարը: Նրա հայրենապաշտությունը մենք չսրբադասեցինք և չդարձրինք մեր ազգի գոյատևման հիմնական էտալոնը: Հիմա մենք քաղում ենք մեր սխալների պտուղները:
    Արդեն 4 շաբաթ է, ինչ թուրքերը լկտիորեն շրջափակել են 120 հազար մեր ազգակից եղբայներին և փորձում են սովամահ անել նրանց, իսկ մեր իշխանությունները դրա դիմաց բացել են Ադրբեջան-Նախիջևան օդային թռիչքուղին: Այսօր թուրքերն ուզում են ռուսներին հեռացնել Արցախից և գրավել մնացյալ տարծքները, իսկ մեր իշխանությունները մեր բանակի ուժեղացմամբ զբաղվելու փոխարեն՝ իրենց հերթին են քլնգում ռուսներին, մուննաթ են գալիս նրանց վրա և մյուս քաղցրալեզու անտարբերներին գովաբանում:
    1990-ականներին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, հարյուր հազարավոր հայեր լցվեցին փողոցները, սատար կանգնեցին Արցախին և ճեղքեցին շրջափակումը, իսկ այսօ՞ր … (այսօր Արցախի շրջափակման ֆոնին Երևանում նույնիսկ ամանօրյա հրավառություններ եղան):

  6. Ջորդանո Գալիլյան says:

    Տգիտությունն ու դավաճանությունը մեկը մյուսին չեն բացառում: Այնպես որ մեր սիրելի ամբաստանյալը՝ մեծարգո պարոն ազգակործան պատուհասը, շատ հանգիստ կարող է լինել միաժամանակ եւ ծայրահեղ տգետ, եւ զազրելի դավաճան: Իր ենթադրյալ «հաշվարկները» այստեղ էական դեր չունեն, դրանց միակ նշանակությունը իր բռնապետական իշխանության երկարաձգումն է՝ Հայաստանի շահերի հաշվին: Երեկ Արցախն էր, այսօր Սյունիքը, վաղն էլ կգա Սեւանի ու Երեւանի հերթը: Այսպես թե այնպես, մենք գործ ունենք թշնամու բացահայտ կամակատարի հետ, եւ այժմ նույնիսկ այդքան էլ կարեւոր չէ, թե հատկապես ինչ անուն ենք տալիս այդ ստորագույն արարածին՝ ապու՞շ, դավաճա՞ն, թե ուղղակի թշնամի՞: Փաստն այն է, որ նա միտումնավոր հանձնել է Արցախը թշնամուն, հրաժարվել է ցեղասպանության հարցը բարձրացնելուց եւ մտել է ակնհայտ հակառուսական խաղերի մեջ…

    Իհարկե, սա ասելով՝ ես բոլորովին մտադրություն չունեմ արդարացնելու Սերժի ապաշնորհ կառավարումը, մոռանալու նրա կոպտագույն սխալները եւ իշխանությունը դավաճանական ոհմակին հանձնելը: Նույնը վերաբերում է եւ բոլոր այն չարչի «գեներալներին», որոնք գերադասեցին «չեստ տալ» դավաճանին ու լիզել նրա կեղտոտ չարոխները: Սա նույնպես յուրօրինակ դավաճանություն է, եւ դրա պատասխանատվության ժամանակը նունպես գալու է…

    • Blog_H says:

      «մտե՞լ է» ակնհայտ հակառուսական խաղերի մեջ

      նա իր ամբո՛ղջ չափահաս կեանքում, եղել է բացայայտ, բարձրախօս եւ ճակատաբաց՝ հակառուս, եւ արեւմտապաշտ

      եւ ըստ այնմ, այդ լաւ գիտնալով, իրեն յանձնեցին-լքեցին պետութեան ղեկը, բոլո՛րը

      եւ այ՛ս եղաւ, Աղէտին միմիակ պատճառը… մնացեալը ամէնը պարապ բաներ են…

      այն պահին երբ յաջողեցաւ «գունաւոր յեղափոխութիւնը», Հայաստանի մահկանացուն կնքուեցաւ

      Արցախը՝ collateral damage է միայն

      • Ջորդանո Գալիլյան says:

        Լրիվ համակարծիք եմ ձեզ հետ: «Մտնել հակառուսական խաղերի մեջ» ասելով նկատի ունեի ամբաստանյալի արդեն բացահայտ կեցվածքը պետության ղեկավարի կարգավիճակով. իր ռուսատյաց բնույթը իհարկե բոլորին է հայտնի, բայց չմոռանանք, որ թավշյա խեղկատակությունից հետո ինչպես էր նա կաշվից դուրս գալիս՝ ձեւացնելով, թե իբր ռուսների հետ փայլուն հարաբերություններ է հաստատել…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031