Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության նախագահին. «Մերօրյա Կրեմլի պլաններում նո՞ր Սումգայիթ է, թե՞ Կոլցո…»

Դեկտեմբեր 27,2022 23:40

«Путин, держи слово!», «Мы Вам поверили!», «Кольцо- 2 ???», «Откройте дорогу жизни!». սրանք այսօր արցախցիների պահած լոզունգներն են, նրանց վանկարկած մտքերը: Նրանք եկել ու կանգնել են «խաղաղապահների» կայանատեղիի առաջ, գոցված դարպասների մոտ: Արցախցիները չեն մոռացել, որ Վ.Վ.Պուտինը հայտարարել է իրեն ու իր «խաղաղապահներին» Արցախի հայության անվտանգության երաշխավոր, ու այսօր դա են հիշեցնում, կասկածելով, որ ինչ-ինչ հանգամանքներ ստիպել են ՌԴ նախագահին մոռանալ սեփական խոսքերը:

Իսկ ես չեմ մոռացել Վ.Վ,Պուտինի 2020թ. հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում հնչեցրած խոսքերը. «Но чего мы точно не можем забывать – это то, что происходило в судьбе армянского народа, армянской нации в период Первой мировой войны. Трагедия огромная армянского народа. Это вторая часть. Третья заключается в том, что этот конфликт начался не просто как межгосударственный конфликт и борьба за территории, он начался с этнического противоборства. Это тоже, к сожалению, факт, когда в Сумгаите, а потом и в Нагорном Карабахе были осуществлены жестокие преступления против армянского народа. Всё это в комплексе мы должны учитывать.»:

Սրանով չի բավարարվելով, ՌԴ առաջնորդը Սումգայիթի  մասին հիշեցնում է նաև հոկտեմբերի 29-ին. «Как я уже говорил, и здесь тоже вряд ли скажу что-то новое, конфликт ведь начался с чего ‒ с этнических столкновений сначала в городе Сумгаите, в Азербайджане, потом в самом Нагорном Карабахе. И тогдашнее руководство Советского Союза не приняло никаких действенных мер, для того чтобы обеспечить безопасность людей. Армяне взялись за оружие и сделали это сами. Хорошо они поступили, плохо, но первоначально посылом к их действиям были именно эти негативные события на этнической почве.»:

ՌԴ նախագահը, որպես 2020 թվականի հայության դեմ թրքա-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիան կասեցրած պետական, քաղաքական գործիչ, իր պարտքն է համարում Սումգայիթի մասին հիշեցնել նաև նոյեմբերի 17-ին` «Я вынужден напомнить, что всё это началось уже в далёком 1988 году, когда произошли столкновения на этнической почве в азербайджанском городе Сумгаите. Тогда пострадало гражданское население, армянское, потом эти события перекинулись на Нагорный Карабах… Этого сделано не было. И тогда армяне сами взялись за оружие, и начался этот затяжной, по сути дела, многолетний конфликт, который привёл к тому, что в 1991 году Карабах объявил о своей независимости, суверенитете, самостоятельности, а в 1994 году были подписаны бишкекские соглашения, бишкекский меморандум, который прекратил боевые действия на тот момент времени. А что было в результате? В результате Карабах объявил о своей независимости, как я уже сказал, и ещё семь прилегающих к нему районов перешли под контроль армян…»:

Մեծարգո պարոն նախագահը իրավա՞մբ, անկե՞ղծ տեսնում է կապ 1915 թվականի, Սումգայիթի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Իրո՞ք, ինքը ընկալում է, որ Սումգայիթի ու Լեռնային Ղարաբաղի արմատները 1915 թվականի մեջ են, ու պատահական չէ, որ Սումգայիթն էլ, Արցախի հարցն էլ էթնիկ խնդիրներ են: ՌԴ նախագահը նաև Արցախի ժողովրդի  ինքնորոշման քայլը ընկալում ու գնահատում է որպես հակադարձում Սումգայիթին: Այն, որ Սումգայիթում ու Լեռնային Ղարաբաղում խորհրդային Կրեմլը չօգնեց ցեղասպանության թիրախին` հայությանը, սրա դեմ էլ է ընդվզում ՌԴ նախագահը: Թվում է, որ ՌԴ նախագահը պատմական անցքերի մասին իր տեղեկացվածությամբ ու մարդկության դեմ  հանցագործությունների հարցում բավարար անկեղծ ու սկզբունքային է, ու սա է մղել նրան 2020 թվականի աշնանը` ցեղասպանական պատերազմի օրերին, խոսելու Սումգայիթից, երբ ինքն այդ օրերի ու 1988 թվականի Սումգայիթի ու 1991 թվականի Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ կապ էր տեսնում:

Այս առումով, նույնիսկ, նա գերազանցում է հայկական երրորդ հանրապետության բոլոր իշխանավորներին` միասին վերցրած:

Բայց այսօր արցախցին ստիպված է կոչ անել ՌԴ նախագահին` խոսքի տեր լինել ու չփակել կյանքի ճանապարհը: Այսօր էլ արցախցին է վերհիշում ու տեսնում նմանություն «Կոլցո» գործողությունների հետ, որ խորհրդային Կրեմլի թույլտվությամբ Բաքուն իրականացրեց 1988 թվականի գարուն-ամռանը ԼՂԻՄ-ի դեմ, այնուհետև, 1991-ի ապրիլ-հուլիսին Գետաշենի դեմ, իսկ 1992-ին` Շահումյանի դեմ, որտեղ, իհարկե, Խորհրդային Միություն արդեն չկար, բայց իր որոշիչ դերակատարումն ունեցավ այսօր ՌԴ նախագահի կուսակցության անդամ, ՌԴ հերոս Շամանովը: Հետաքրքիր է, արդյո՞ք, այս մասին էլ գիտի ՌԴ նախագահը:

Արցախցին էլ վստահ է, որ կյանքի այդ ճանապարհի բանալին ՌԴ նախագահի ձեռքին է. «Мы Вам поверили!»:

Ինչու՞ էր ՌԴ նախագահը 2020 թվականի ցեղասպանական ագրեսիայի օրերին հիշեցնում Սումգայիթի մասին:

Ինչու՞ է այսօր ՌԴ նախագահը Արցախի հայությանը պատանդառել ու մտցրել բլոկադայի մեջ, ինչու՞ է փակել Արցախի հայության կյանքի ճանապարհը: Մերօրյա Կրեմլի պլաններում նո՞ր Սումգայիթ է, թե՞ Կոլցո:

Ու՞ մ ցեղասպանական ծրագիրն է տանում ՌԴ-ն ու դրա նախագահը:

 

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031