Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչական ղեկավարը վաճառել է գյուղին պատկանող գույքը

Նոյեմբեր 16,2022 22:15

Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին Գոռ Չ․-ն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չ.-ն չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վաճառում է գյուղին պատկանող գույքը:  Գոռ Չ․-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ գյուղի վարչական ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, այն է՝ վաճառել է գյուղի շարքացանը, մշակույթի տան տանիքը փոխարինվել է նոր թիթեղով և փոխարինված 100 ք/մ չկա, գյուղի մանկապարտեզի հին բետոնյա պանելները տարել է իր տան մոտ և սարքել անասնագոմ, գյուղի համար ստացված «պոպոքի» տնկիները ամբողջությամբ տվել է գյուղապետարանում աշխատող Ս․-ին։ Քաղաքացու պնդմամբ գյուղին պատկանող 2 հատ մետաղյա տարաները վաճառել է, որը ներկայումս գտնվում է «Տավուշ Տեքստիլ» գործարանում, գյուղին պատկանող հաստոցները 420.000 դրամ գումարով վաճառել է նույն գյուղի բնակիչ Սարգիս Խ․-ին։

Aravot.am-ի տեղեկություններով քաղաքացու հաղորդումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930