Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի դարպասներ»-ը վնասելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոյեմբեր 10,2022 11:29

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնից ոստիկանություն գրություն է ստացվել «Զանգեզուրի դարպասներ» պատմական հուշարձանը վնասելու համար՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կից փաստաթղթերով հաղորդում է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ըստ որի՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման» մասին ՀՀ օրենքի 16-րդ եւ 21-րդ դրույթների խախտմամբ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքում գտնվող, Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառված «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանի վրա առանց լիազոր մարմնի համաձայնության փակցվել են հուշարձանի բնույթին չհամապատասխանող «Բարի գալուստ» եւ «Սյունիքի մարզ» գրառումները։

Բացի սրանից, հուշարձանի հարեւանությամբ տեղադրվել են աղբամաններ, ներկով կատարվել են գրառումներ, ինչի արդյունքում վնաս է պատճառվել հուշարձանին, աղճատվել է նրա գեղագիտական եւ գեղարվեստական տեսքը:

Հուշարձանի պատշաճ տեսողական ընկալումը խաթարում է նաեւ մոտակայքում տեղադրված գովազդային վահանակը։

Դեպքի առնչությամբ կատարվում է քննություն։

Նշենք, որ «Զանգեզուրի դարպասներ» հուշարձանը կառուցվել է 35 տարի առաջ՝ 1987 թվականին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930