«Գալու է օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու ընտրել՝ «կամ-կամ»։ «Եւ-եւ» չի կարող լինել։ Պուտինը երեկ փաստացի հասկացրեց, որ չփորձեք խնդիրն իմ ջեբը կամ ՌԴ-ի ջեբը գցեք։ Եթե կուզեք Արցախը լինի Ադրբեջանի կազմում, կհամաձայնենք, չեք ուզի՝ կօգնենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որևէ ճնշում չի բանեցնի:
Հիշեցնենք, որ այս հայտարարությունից հետո Փաշինյանը պարզաբանեց, թե ռուսական կողմի առաջարկներն ընդունում է։
«ՀՀ-ն փաստացի դարձել է Սիրիա․ աստված մի արասցե, որ դառնա Ուկրաինա»,-հավելեց Կարեն Քոչարյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ