Լրահոս
Իմ ադեն․ ղալախը (անտիպ)
Օրվա լրահոսը

Մալիշկայի նախկին գյուղապետը համայնքի հողը չնչին գումարով վաճառել է որդուն

Հոկտեմբեր 26,2022 20:20

Մալիշկա գյուղի նախկին գյուղապետը, որն այդ պաշտոնին է եղել  2002-ից մինչեւ 2018 թվականը, համայնքապատկան հողատարածքը չնչին գումարով վաճառել է իր որդուն։

Aravot.am-ի տեղեկություններով, 2009 թվականին  Մալիշկայի ավագանին որոշում է կայացրել գյուղի վարչական տարածքում գտնվող  հողատարածքը աճուրդի հանել, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվել այդ ժամանակվա գյուղապետ Մ․Մ․-ի որդին, որն առաջարկել էր հողի համար առավելագույն գին՝ 8,500 դրամ։ Ապա Մալիշկայի համայնքապետարանի եւ գյուղապետի որդու միջեւ կնքվել է առուվաճառքի պայմանագիր։ Հողատարածքը ձեռքբերելուց հետո նախկին գյուղապետի որդին այն 10 տարի ժամկետով, ամսական 30 հազար դրամով  վարձակալության է տվել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ բջջային կապի օպերատորին՝ բջջային կայան կառուցելու նպատակով։

Այժմ իրավապահ մարմիններն են զբաղվում այս դեպքով։ Ըստ իրավապահների գնահատականի, Մ.Մ․-ն ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս։ Ըստ նույն աղբյուրի, Մ․Մ․-ն տեղյակ լինելով տվյալ հողատարածքի վրա բջջային կապի կայան տեղադրելու «Օրանժ Արմենիա» ՓԲԸ մտադրության մասին, համայնքի եւ նշված բջջային կապի օպերատորի միջեւ վարձակալության պայմանագիր կնքելու եւ համայնքի բյուջե շարունակաբար մուտքեր ապահովելու փոխարեն համայնքապատկան հողը օտարել է որդուն, եւ  մինչեւ  իր պաշտոնավարման ավարտը համայնքը զրկվել է մոտ 3.330.000 դրամ եկամուտ ստանալու հնարավորությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31