Այսօրվա իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դնում 25 տարի գոյություն ունեցող «մեմը», թե իբր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ «Արցախը հանձնենք եւ լավ ապրենք»: Այս անհիմն վերագրումը չարժե քննարկել՝ առաջին նախագահի անվան հետ կապելով, բայց այդ ձեւակերպումը լավագույնս բնորոշում է ներկայիս իշխանության կողմից հետեւողականորեն իրականացվող ծրագիրը եւ դրա քարոզչությունը: Ակնհայտ է, որ այս իշխանությունն իրեն պատասխանատու չի զգում Արցախի ճակատագրի համար: Պատասխանատվությունը, կարծես թե, տարածվում է լավագույն դեպքում՝ 29 800 քառակուսի կմ-ի վրա, որը, նրանց թվում է, թե հնարավոր է փրկել՝ անպաշտպան թողնելով Արցախում ապրող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների: Այդ նպատակով, ի դեպ, ոչ բացահայտ կերպով խրախուսվում եւ բորբոքվում է հայաստանյան հասարակության լյումպենացված զանգվածի բացասական վերաբերմունքը արցախցիների հանդեպ:
Բայց այդ ծրագիրը՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը՝ զոհաբերելով Արցախը, իրատեսական չէ: Եվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դրա մասին արժե խոսել: Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, եւ նույնիսկ ընդունենք, որ 680 հազար հայաստանցի կողջունի արցախցիների գաղթական դառնալը: Սակայն զուտ պրագմատիկ տեսանկյունից այդ ամբողջ հաշվարկը սխալ է: Սպառնալիքները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի եւ հատկապես՝ Սյունիքի հանդեպ, այդպիսով ոչ թե կչեզոքանան, այլ՝ կսաստկանան: Ոչ մի խաղաղություն չի հաստատվի: Ադրբեջանը եւ Թուրքիան կշարունակեն իրենց ոտնձգությունները, եւ այդ ամենը կարող է վերջանալ հայկական պետականության այս փուլի ավարտով:
Ցավում եմ, որ իշխանությունը դա չի հասկանում, ցավում եմ, որ իշխանության ընտրազանգվածին պետականությունը բացարձակապես չի հետաքրքրում, ցավում եմ, որ մեր հասարակության զգալի մասին հաջողվում է զբաղեցնել «ռուսամետ-արեւմտամետ» կեղծ օրակարգով:
Շատ կցանկանայի՝ պաթոսով խոսքեր գրել անկախության տոնի առթիվ: Բայց այս պահին դա չի հաջողվում:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ իշխանությունը դա չի հասկանում: Միգուցե «չհասկանալու» համար նրանց մի կլորիկ գումար է տրվել՝ ասենք 5 մլրդ դոլար:
իսկ ես ցաւում եմ որ դուք դեռ կը գրէք թէ իշխանութիւնը դա չի հասկանում.
շատ ալ լաւ հասկանում է, ձեզմէ եւ մեզմէ լաւ էլ հասկանում է (մեզմէ աւելի տեղեկութեան տէր է) պարզապէս իր շահերը ուրիշ տեղ են.
այնպէս որ պաթոսի բնաւ պէտք չկայ, պէտք կայ միայն պարզ եւ սառնասիրտ կեցուածքներու՝ թէ ինչպէս ձերբազատիլ իրենցմէ, եւ ամէնէ կարճ ժամանակին.
“…թե իբր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է՝ «Արցախը հանձնենք եւ լավ ապրենք»:”
Ստոր հերյուրանքներ են, թե իբր ԼՏՊ-ն Սերգո-ջանին երբեւէ ինչ որ բան է բացատրել, իբր հայտնի ուժերը նրան հրաժարական են պարտադրել հենց Արցախի հարցով…
Չի եղել նման բան: Նա «Կոմսոմոլսկայա Պրավդային» հարցազրույց չի տվել, Լիպարիտյանի նման խորհրդական չի ունեցել, իր «ազգակործան պատուհասի» երեսը երբեք չի տեսել, իրար հետ ուս-ուսի հեջաշրջման փորձ չեն արել, նրան պատգամավոր չի դարձել, չի եղել կյանքում երբեք քիրվայական… 🙂
“Ցավում եմ, որ իշխանությունը դա չի հասկանում, ցավում եմ, որ իշխանության ընտրազանգվածին պետականությունը բացարձակապես չի հետաքրքրում…”
Իշխանություն կոչեցյալը իրականում դա շատ լավ է հասկանում: Այդտեղ վաղուց արդեն ամեն ինչ պարզից էլ պարզ է. մի խումբ քայլարած թրքահպատակներ զավթել են իշխանությունը եւ բռնապետական մեթոդներով քայլ առ քայլ իրականացնում են իրենց առջեւ դրված թուրքական խնդիրները:
Ընտրազանգված կոչեցյալի պահվածքում էլ ոչ մի տարօրինակ բան չկա: Մարդկանց տասնյակ տարիներ հետեւողականորեն սրսկել են լեւոնանիկոլոզմի (սերգոջանիզմի-մարտիմեկիզմի-ժողջանիզմի) թույնով, խաբել ու պողոսացրել, հասցրել են այն աստիճանի դեգրադացիայի, որ նրանք կորցրել են հայրենիքի զգացումը եւ նույնիսկ ինքնապաշտպանության տարրական բնազդը…
Լավ, էստեղ մեկի լեզուն չի ֆռռու՞մ մի հատ Անկախության օրը շնորհավորի։ Շնորհավոր, ժողովուրդ։