Սեպտեմբերի 10-ին, Չարենցավանի ոստիկանության բաժին է դիմել սեպտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Խեչոյանը: Թեկնածուն ահազանգել է, որ Չարենցավան քաղաքի 23 շենքի մոտ գտնվող ավտոտնակի վրա իրենց փակցրած պաստառները վնասել են: Անահիտ Խեչոյանը նաեւ տեղեկացրել է, որ նման դեպքեր պարբերաբար կրկնվում են:
Ոստիկանությունը պարզել է, որ նշված պաստառը վնասելով՝ թեկնածուին մոտ 20.000 դրամի չափով վնաս է հասցվել:
Ոստիկանությունում քննարկում են քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արզական համայնքում էլ թեկնածուի նախընտրական պաստառները պոկվել են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Անահիտ Խեչոյանի ֆեյսբուքյան էջից