Լրահոս
Օրվա լրահոսը

30 տարվա նախագծի վերջը

Օգոստոս 31,2022 10:00

1991 թվականին հայաստանցիների մեծամասնությունը թեեւ չէր պատկերացնում, թե ինչ զրկանքներ եւ դժվարություններ է բերելու անկախությունը, բայց նախորդ երեքուկես տարիների պայքարը մադկանց մեծամասնությանը համոզել էր, որ պետք է հանուն Արցախի կռիվ տալ: Պատճառը պարզ է. 1988 թվականին «Ղարաբաղ» կոմիտեն (լուսանկարում) պատումներ չուներ Հայաստանի անկախության մասին, բայց հզոր եւ համոզիչ քարոզչություն էր տանում՝ հանուն Ղարաբաղի ազատագրման, հանուն այդ հողը հայկական պահելու: Դա նշանակում է, որ հասարակությունը պատրաստ էր պատերազմի, բայց պատրաստ չէր պետություն կառուցելու: Ահա թե ինչու մենք պատերազմում հաղթեցինք, բայց նորմալ պետություն չկառուցեցինք:

Ինչ եղավ 1994 թվականից հետո. շատ բնական է, որ բացասական ներուժ ունեցող դրսեւորումը (թույլ պետությունը) իր հետեւից քարշ տվեց դրականը (պատերազմում հաղթանակը): Դա օրինաչափ էր, որովհետեւ միայն ուժեղ պետության զգացմունքն ունեցող պետության քաղաքացին կարող էր գնահատել ռազմական հաղթականը եւ հայկական հողերի ազատագրումը: Եվ հակառակը՝ նման զգացողությունից զուրկ մարդիկ այդ հաղթանակն ընկալում են որպես «ցրտի-մթի» տարիներ, եւ այդ առումով 1998 թվականից հետո ծավալված քոչարյանական քարոզչությունն ընկավ պարարտ հողի վրա: 26 տարվա զարգացումը բերեց նրան, որ 2020-ին հասարակությունը պատրաստ չեղավ պատերազմ վարելու:

Որո՞նք էին այն հիմնական գաղափարախոսական թեզերը, որոնք քարոզվում էին 1994 թվականից հետո: Դրանք ո՛չ Դաշնակցության 19-րդ դարի ազգային-ազատագրական պայքարի, ոչ նժդեհականության, ոչ էլ «ազգային պահպանողականության» գաղափարներն էին, թեեւ դրանց մասին բարձր ամբիոններից շատ էր խոսվում: Իրականում դա «պարզապես լավ ապրելու» գաղափարախոսությունն է: «Պարզապես լավ ապրել»՝ խորապես անտարբեր լինելով այն ամենի նկատմամբ, ինչը կենցաղային պահանջմունքներից բարձր է: Իհարկե, պետական եւ քաղաքական վերնախավն իր սեփական օրինակով յուրովի քարոզում էր նման մոտեցումները: Այդ գաղափարները վերջնականապես արձանագրվեցին 2018 թվականից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ «իզմերի» ժամանակաշրջանն այլեւս անցյալում է:

2020 թվականից հետո դա զարգացավ որպես իշխանության կողմից պարտության քարոզ, ըստ որի «ոչ մի սարսափելի բան չի եղել եւ չի լինելու, եթե անգամ կորցնենք մեր ազգային ինքնությունը եւ դառնանք այլ պետության մաս, դա էլ ոչինչ, կարեւորը՝ հույս կա, որ լավ ենք ապրելու: Կարեւոր է նաեւ, որ վրեժ լուծենք նրանցից, ովքեր խանգարում էին մեզ լավ ապրել»: Հայաստանյան հասարակության պահանջմունքների, այսպես ասած, նշաձողի իջեցումն, ըստ էության, նշանակում է, որ պետության այն ձեւը, որը ենթադրվում էր կառուցել 1991 թվականին, ոչ միայն չի կառուցվել, այլեւ խիստ հակասության մեջ է քաղաքացիների մեծամասնության իրական իղձերի հետ:

Դա պետության վերջը չէ: Դա վերջն է պետության 1991 թվականի նախագծի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Կարծում եմ, 1988 թ.-ին «Ղարաբաղ» կոմիտեն և հասարակությունը պատումներ չունեին Հայաստանի անկախության մասին: Այդ պատճառով է, որ հասարակությունը պատրաստ չէր պետություն կառուցելու: Դրսի ուժերը վերահսկում էին որ հայությունը, որը համախմբված Ղարաբաղի ազատագրման գաղափարի շուրջը պատրաստ էր պատերազմի, պատրաստ չլինի անկախության (Գորբաչովը դեռ Պերեստրոյկայեր անում):
    ԼՏՊ-ը առաջին մշակն էր, համար 1 պատասխանատուն, նորմալ պետության ծրագիր մշակելու ու ծավալելու: Նրա տրամադրության տակ էր հասարակության ահռելի միսնականությունը Քարաբաղի գաղափարի շուրջ: Պարզվեց նա ադեկվատ չէր այդ էներգիային: Նա բավարարվեց իր ելույթների սքանչելիությամբ: Ինչ հետևեց…Անմշակ, լքված հասարակությունը բավարարվեց հաղթանակով…Մտավորականությունը լքեց պետությունը և պարարտ “հող” թողեց քոչարյանականներին: “Ղարաբաղցին” սկսեց ստանալ վատ հնչողություն…ԼՏՊ-ն եղել է այդ պարարտ հողի առաջին մշակը` ցանել է խոտ ցորենի փոխարեն: Խոտը աճել ա ու հասարակությունը գլուխը կախ արածել ա խոտը: Խոսել է “մութ-ու-սառը տարիների”, “պարզապես լավ ապրենք”-ի…: նիկոլականները շրջանառության մեջ դրեցին` “դե ուզում ենք հավատալ” (#հաղթումենք)… Մշակը ինչ ցանի այն էլ հասարակությունը կուտի: Շնորհիվ ԼՏՊ-ի հայ հասարակությունը այդպես էլ չդարձավ պետական անկախության պատումներով հասարակություն: Չեմ փորձում օգնել Ռոբերին կամ Սերժերին ու մանավանդ նիկոլին: 1988-ից ծրագիր չկար ու #1 պատասխանատուն գիտուտյունների դոկտոր ԼՏՊ-ն ա:

    • Hay says:

      Համաձայն չեմ Ձեր հետ, ԼՏՊ-ն շատ լավ գիտեր, թե ինչ պետք է անել, նրան խանգարեց այս վիճակի N1 մեղավոր Վազգեն Սարգսյանը: Նա ԼՏՊ-ին ստիպեց հրաժարական տալ, բերեց Քոչարյանին ու եղավ այն, ինչ եղավ: Քոչարյանը, Սերժն ու Նիկոլը նույն խաղի մասնիկներն են, որոնք պայմանավորված մեր գլխին բերեցին այս արհավիրքը, 4000 երիտասարդ սպանեցին հանուն փողի ու իշխանության:

  2. Aha says:

    And I have a different point of view: I think the first 3 presidents were fairly similar on matters of national security and foreign policy (the critical issues facing the state). Remember that the main difference between Kocharyan, the 2 Sargsyans on one hand and LTP on the other was the issue of status of Karabakh, the package vs. step-by-step deal. On almost everything else they agreed, respected each other, and worked as a team for many years to achieve spectacular results the likes of which the Armenian people had not witnessed in many centuries. To denigrate one and value the other is to go against the facts.

    The real trouble started when the radical, inexperienced, and arrogant (because they had taken selfies in Paris and New York) NGO puppets and human rights industrial complex (like the military industrial complex mentioned by Eisenhower that had tentacles everywhere in the state) took power with much hubris and thinking they were god’s gift to the Armenian people. It wasn’t long before they were punished and the Armenian people with them.

    I feel the re-education of today’s Armenian leadership should simply start from Khnko Aper library in downtown Yerevan (and not renowned Ivy League universities), with a big stack of fairy tale books! Just to hammer in the basic lessons of life and behavior.

  3. Պատասխանում եմ “Hay says”-ին:
    Նախ ես գնհատում եմ երբ ինձ հետ համաձայն չեն` ես 100% համոզված չեմ իմ իմացածի լիակատար ու լիարժեք լինելում: Հիմնականում հենվում եմ տրամաբանության ու հետագայում եղածից որ վերականգնեմ պատահածը: Երևի Դուք շատ մոտից գիտե(ի)ք և ԼՏՊ-ին և Վազգենին:
    Հարց. Եթե ԼՏՊ-ն “շատ լավ գիտեր թե ինչ պետք է անել” ինչո՞ւ չարեց: Այո կային Վ. Մանուկյան, Վ. Սարգսյան և այլ ուժեղ անձիք: Բայց երբ “շատ լավ գիտես” հնարավոր չի չկարողանալ համոզել ու տանել պետությունը այդ շատ ճիշտ ուղով: Նա հենց սկզբից մտցրեց շրջանառության մեջ որ դեմոկրատիան ավելի կարևոր ա քան Ղարաբաղը, ես դա շատ լավ հիշում եմ ու մոտիկից առերեսել եմ: Նա է հեղինակը:
    Իսկ Ձեր վերջին պնդումը այնքան սխալ է, որ կարելի է բավարարվել պարզապես ասելով որ և Ռոբը և Սերժը և նիկոլը ԼՏՊ-ի սանիկներն են: նիկոլը, որը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ա արհավիրքը (այն չի ավարտվել) ամրագրում ա այդ միտքը որ չկա արժեք դեմոկրատիայից բարձր: Իսկ թե ինչ են հասկանում “դեմոկրատիայի” տակ, գրվում է փոքրատառերով ու թարմացվում շաբաթը մեկ (հիշեք Օրվելի “Անասնաֆերման”): Հիշենք ու չմոռանանք:

  4. Hay says:

    Վազգենը համաձայն չէր փոխզիջման տարբերակին, իսկ ԼՏՊ-ն ասում էր, որ եթե հիմա չլուծենք հարցը, հետագայում ավելի վատ պայմաններով է լուծվելու, բոլորը տեսան, որ նա ճիշտ էր։ Իսկ չլուծեց, որովհետև չթողեցին, բոլորս էլ հիշում ենք, թե որքան ուժեղ էր Վազգենը, նրան հնարավոր չէր ընդդիմանալ, նույնիսկ նախագահը։ Եվ վերջում, հիմա Հայաստանում դեմոկրատիա չի, այլ նախիրոկրատիա

  5. To “Aha”:
    When one says “The real trouble started when …” there is an assumption that the trouble started at some point. The tragedy is that the point both in time and space was out of reach of Armenians. The intention to make fail any decision-making on Karabakh’s status was in all camps (unfortunately also in the Armenian): West didn’t want the solutions because they wanted to have a spot for their NATO boots in South Caucasus; Russia didn’t want because of that as well, but also there was a Primakov’s doctrine in foreign policy on what should be the status of the lands of Za_Caucasus. And these forces were and are so powerful, organized, money-driven that the reference to NGO-s and Human Rights offices can be ignored. They were no major players, but puppets, as You named them rightly.
    Reeducation takes time. Time is not on the Armenians’ side. Armenians must do things.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031