Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Կոչուբաեւ. «Վահագն Վերմիշյանը հետապնդվում է կառավարության ներսում ազատ խոսք արտահայտելու, վարչապետի հետ երկխոսություն վարելու, նրա եւ կառավարության սխալները մատնանշելու, կոռուպցիոն սխեմաների առջեւ կանգնելու համար»

Օգոստոս 30,2022 21:07

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը «Հայելի» ակումբում իր պաշտպանյալի դատական գործի մասին հայտարարեց, որ գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանի խիստ թեթեւ ձեռքով  իրականում այս պահին որեւէ փուլում չի գտնվում: «Վերջին դատական նիստը եղել է հուլիսի 25-ին: Դրանից հետո Մնացական Մարտիրոսյանը որոշեց մեկնել հանգստի: Վերադառնալու է միայն սեպտեմբեր ամսին եւ մեր առաջիկա նիստը լինելու է սեպտեմբերի վերջին: Սա նշանակում է, որ Վահագն Վերմիշյանը առնվազն 2-3 ամիս առանց դատաքննության, առհասարակ, առանց դատավարության, գտնվելու է ազատազրկման մեջ:

Մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել գրավի մերժման դեմ եւ արդեն իսկ մակագրությունը հուշում է, որ Մխիթար Պապոյանի նշանակմամբ վերաքննիչ քրեական դատարանում որոշակի տեղաշարժեր են նկատվում: Նախկինում, եթե կոնկրետ Վահագն Վերմիշյանի օրինակն ենք նայում, գործը քննում էր բացառապես Արմենը Դանիելյան, Մնացականը Հարությունյան եւ կանխատեսելի որոշումներ էինք մշտապես ստանում: Այս անգամ մեր բողոքը մակագրվել է Արսեն Նիկողոսյանին:  Իհարկե, դժվար է ասել, թե սեպտեմբերի 5-ին ինչպիսի որոշում կունենանք, բայց մակագրությունն ինքնին հուշում է, որ առնվազն, արդար դատաքննության իրավունքի կարող ենք հավակնել: Արսեն Նիկողոսյանը քրեական վերաքննիչ դատարանում դիրքավորված է որպես անկախ դատավոր:

Բայց ինձ մտահոգում է դատավարության բուն ընթացքը: Այս ընթացքում մենք սպառել ենք դատակոչումներ արված բոլոր անձանց, հարցաքննվել են բոլոր անձինք եւ դատավարության նկատմամբ անօրինական ազդեցության որեւէ հեռանկար բացառվում է: Բայց դա դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ըստ էության, չի կաշկանդել եւ նա շարունակում է բռնի կերպով, առանց դատավարության Վահագն Վերմիշյանին պահել կալանավորման տակ:

Մեկ խնդրի մասին կցանկանայի խոսել: Ինձ համար հատկապես մտահոգիչ է իմ գործընկերների միջոցով դատական նիստերի հետաձգվելը: Այնպես չէ, որ այդ նիստերը հետաձգվել են Մնացական Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Մեկ այս պաշտպանը չի ներկայանում, մեկ մյուս պաշտպանը, մեկ այս ամբաստանյալը չկա, մեկ մյուս ամբաստանյալը: Ու դատավարությունը բավականին տեւական ժամանակ ձգձգվում է: Արդեն 2,5 տարի է՝ Վահագն Վերմիշյանը չի ստանում իր գործի տրամաբանական հանգուցալուծումը, բայց դատակոչը սպառելը, վկաներին հարցաքննելը, ըստ էության մեզ բերել է այն հանգրվանին, որ մեղադրանքները բացառապես կառուցված էին բամբասանքների հիման վրա եւ իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Նաեւ սա գալիս է հիմնավորելու այն հանգամանքը, որ Վահագն Վերմիշյանի հետապնդումը բացառապես քաղաքական մոտիվացիա ունի եւ Վահագն Վերմիշյանը հետապնդվում է բացառապես կառավարության ներսում ազատ խոսք արտահայտելու, վարչապետի հետ երկխոսություն վարելու, վարչապետի եւ կառավարության սխալները այս կամ այն ոլորտում մատնանշելու, կոռուպցիոն սխեմաների առջեւ կանգնելու համար: Նաեւ հարմար բառ չեմ գտնում, նա միամտություն է արել «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում քննադատել է կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության այս կամ այն բնագավառում: Այս ամենը, ըստ էության Վահագն Վերմիշյանին չէր կարող ներվել»,- ասաց փաստաբանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031