Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերոս Ռադիկի նորածին եղբայրը դուրս գրվեց հիվանդանոցից. «Բալիկիս մահանալուց հետո շատ վատ էի, 40 օր հետո ինքը երազ եկավ, որ մի նեղվի ես գալու եմ»

Օգոստոս 24,2022 21:12

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնից արդեն տուն տեղափոխվեց 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի կրտսեր եղբայրը՝ Ռադիկը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 19-ին: Մայրը՝ տիկին Հայարփին պատմում է, որ մինչ փոքրիկի մասին իմանալը, Ռադիկը երազ է եկել, մորը հորդորելով չնեղվել. «Բալիկիս մահանալուց հետո շատ վատ էի, 40 օր հետո ինքը երազ եկավ, որ մի նեղվի ես գալու եմ: Ու ես էլի էդ նույն ապրումներն ապրեցի: Բայց որ հետո լավ չէի զգում, եկա բժշկի մոտ, որ տեսնեմ ինչ խնդիր կա, բժիշկն ասեց Աստծո տված պարգեւն է»:

 

Կրտսեր Ռադիկն իր ծնունդով տան անդամների համար ապրելու նոր հույս ու շունչ է բերել. «22 տարի առաջվա նույն զգացողություններն ունեմ: Նորից մայրանալ: Այս պահին առողջական խնդիրներ չունեմ, լավ եմ զգում ինձ: Գոհ եմ նաեւ բժիշկների վերաբերմունքից»:

Ռադիկին տուն տանելու էին եկել հայրը, ավագ քույրն ու եղբայրը, ընտանիքի մյուս անդամները: Վանաձորի բժշկական կենտրոնի բակում այսօր իրար էին խառնվել հուզմունքը, ցավն ու ուրախությունը, հերոս Ռադիկը վերածնվել է եղբոր միջոցով:

Ավագ Ռադիկը ծառայում էր Արցախում, մի քանի ամիս էր մնացել ծառայության ավարտին, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը: Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում էր ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին ստացած ծանր վնասվածքների հետեւանքով մահացել:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031