Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Գյումրիից՝ քանդել են մայթն ու շինարարություն են ծավալում․ ի՞նչ է կառուցում ավագանու անդամը

Օգոստոս 18,2022 16:16

Այսօր Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ Գյումրու Լևոն Մադոյանի անվան փողոցի ասֆալտապատած մայթը քանդել ու շինարարություն են ծավալում։ Ահազանգողը նշել էր, որ այդ տարածքում, ամենայն հավանականությամբ, խանութ են սարքում։

Aravot.am-ը գնաց ահազանգի հետքերով՝ պարզելով, որ շինարարություն իրականացնողը Երվանդ Խանամիրյանն է՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը։

Նա մեր զրույցում պարզաբանեց, որ ոչ թե խանութ է կառուցում, այլ զբոսաշրջային գործունեություն իրականացնող գրասենյակ, որն առնվազն 7 աշխատատեղ է ապահովելու, և որ շինարարությունն ավարտին հասցնելուն պես՝ անմիջապես կասֆալտապատի քանդված տարածքը։

Երվանդ Խանամիրյանը դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար, սակայն պատասխանել էին, որ դիմումին ընթացք կտրվի շահագրգիռ կառույցներից համաձայնություն ստանալուց հետո։ Նա դիմումներ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Վեոլիա ջուր» ընկերությանը, սպասում է պատասխանին։

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ևս պարզաբանեց, որ տվյալ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով դիմում է ներկայացվել, սակայն դեռ ընթացք տրված չէ, շինթույլտվություն այս պահին չի տրվել, չկա փաստաթուղթ։

Երվանդ Խանամիրյանը մեզ պարզաբանեց, որ ինքն, ըստ էության, տուժած գործարարներից մեկն է։ Տիգրան Մեծ 9/2 հասցեում ունեցել է վուլկանիզացիայի կետ, տարածքը վարձակալել է 30 տարի ժամկետով՝ քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքելով։ Սակայն Տիգրան Մեծ փողոցի կապիտալ ասֆալտապատման ժամանակ ստիպված է եղել հրաժարվել իր բիզնեսից, քանի որ այդպես էր պահանջում քաղաքի շահը։ Ըստ Երվանդ Խանամիրյանի, մոտ 5 տարի տուժել է, արդյունքում, ըստ պայմանագրի, պարտավորվելով քաղաքապետարանին վարձակալության գումար վճարել, իրականում բիզնեսը չաշխատեցնելով։

Այժմ վերոնշյալ բիզնեսի փոխարեն՝ զբոսաշրջային գործունեություն է ծավալելու Լևոն Մադոյան փողոցում, որի համար դիմում ներկայացրել քաղաքապետարան և մի քանի օր առաջ գրավադրել է իր տունը։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Shura says:

    Էլ ուրիշ տեղ չկա, բա ոնց, մaյթերը սարքել են ավտովուլանիզացիաները տեղակայման,հացի փռերի, ավոտլվացման կետերի, ավտովաճառքի տեղեր: Քաղաքում իշխանություն չկա, բարդակ է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031