Լրահոս
Իմ ադեն․ ղալախը (անտիպ)
Օրվա լրահոսը

Դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրեց Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հետապնդումը եւ կարճեց քրգործի վարույթը

Հուլիս 08,2022 19:11

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը Կենտրոն նստավայրում հրապարակեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատավճիռը, որով որոշեց հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնել երկու դրվագներով քրեական հետապնդումը եւ վերացնել Արմինե Ադիբեկյանին 2022 թվականի հունվարի 12-ի որոշմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հիշեցնենք, որ Արմինե Ադիբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր վիրավորանք հասցնելու համար։

Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 137.1-ի 2-րդ մասով (ծանր վիրավորանքը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված):

Ադրբեջանագետն արարքը կատարել էր 2021թ. հոկտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի անձի գրքից վերցված 1 բառ պարունակող մեկնաբանությամբ՝ ՔՊ ողջ վերնախավը պատկերող լուսանկար հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031