Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյանը աշխարհաքաղաքական շպագատ է փորձում իջնել, որը շատ ավելի մոտ է բերելու ճողվածքներին սկզբից իր մոտ, հետո՝ ՀՀ-ի». Սոս Հակոբյան

Մայիս 22,2022 16:14

Այսօր Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանի մարտահրավերներն ու կարգավորման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասաց, որ այս իշխանությունները փորձում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ավելի շուտ՝ արագ եղանակով. «Դրա մասին են վկայում այս անհաջող կառավարության, դրա աղետ բերող ղեկավարի հայտարարությունները՝ նշաձողն իջեցնելու մասին, այդպիսի պահանջի առկայության մասին, վերջինիս պատգամավորների խոսքերը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եթե մենք ընդունում ենք այդ տարբերակը՝ կարգավիճակի հարցում արագ լուծումների գալու այն ժամանակահատվածում, երբ մեր անվտանգությունը գտնվում է կատաստրոֆիկ վատ վիճակում: Ելնելով հենց դրանից՝ մեր դիրքերը միջազգային ասպարեզում չեն կարող լինել անգամ բավարար, գտնվում են աղետալի իրավիճակում: Այս պարագայում գալ լուծման Արցախի կարգավիճակի, կամ դնել այդ հարցը այսօր կամ վաղը լուծելու խնդիրը, նշանակում է Արցախը նվիրել Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանը գտնվում է իր ուժերի պիկում՝ ամենաբարձր կետում, մենք գտնվում ենք ստորոտում ու դեռ շարունակում են ընդերքը փորելով՝ իջնել ներքեւ»:

Ըստ Սոս Հակոբյանի, եթե ռուս խաղաղապահ զորքերը դուրս գան ու մենք դեռ մեր անվտանգության հարցը լուծած չլինենք, հայերը կկոտորվեն. «Նիկոլ Փաշինյանը խաղում է կրակի հետ՝ անընդհատ մերթընդմերթ թռչելով 3 ոտանի 2 աթոռների վրա: Ինչպես ասում են, աշխարհաքաղաքական շպագատ է փորձում իջնել, որը շատ ավելի մոտ է բերելու ճողվածքներին սկզբից իր մոտ, հետո՝ ՀՀ-ի: Հետագայում դժվար է լինելու լուծել մեր խնդիրները: Այս աշխարհաքաղաքական շպագատը, որը նա փորձում է իջնել ու մի կողմից իր լոյալությունն է հայտնում ՌԴ-ին, մենք տեսանք, որ վերջին ՀԱՊԿ-ի նիստից հետո անգամ հանդիպումը նախատեսված չէր ու վերջին պահին ինչ-որ հրաշքով կամ խնդրանքով տեղի ունեցավ, եւ այն խոստումները, որ նա տվել է Արեւմուտքին՝ ՌԴ-ի դերակատարությունը իսպառ նվազեցնելու կամ հանելու այստեղից, գալիս է իր կուլմինացիոն կետին, երբ վերջապես պետք է կատարվի ընտրություն՝ ո՞ր կողմի խոստումներն ես դու ի կատար ածում»:

Սոս Հակոբյանն ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի սրման արդյունքում Փաշինյանը ստիպված է անել այդ ընտրությունը շուտ, կամ իր փոխարեն այդ ընտրությունը կանեն. «Գուցե ամիսների մասին է խոսքը գնում: Այն գործողություները, որը «Դիմադրություն» շարժումը, տասնյակ հազարավոր մարդիկ անում են այսօր փողոցում, միտված է, որ այդ շպագատի արդյունքում չպատռվելու համար դա անեն հենց մեր քաղաքացիները, որպեսզի բանը չհասնի նրան, որ Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օր մի աշխարհաքաղաքական կենտրոնին խաբելու արդյունքում այն կենտրոնը, որին քցել է, կորոշի, որ ինքը պետք է Փաշինյանին հեռացնի այստեղից: Եթե այդպես լինի, որ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը որոշի՝ Նիկոլ Փաշինյանն այնպես է չափը անցել, որ իրեն պետք է փոխել, դա գուցե ուղեկցվի քաղաքացիական բախումներով, մարդկանց զոհերով, սահմանի խնդիրներով, այսինքն, շատ մեծ կորուստներով հենց մեզ համար: Այսօր ընդդիմությունը լուծում է այդ խնդիրը՝ ՀՀ-ում Փաշինյանին հեռացնելու ու նորմալ, հասկանալի երկիր ունենալու ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Արեւմուտքի համար: Դա հնարավորինս նվազ վնասներ է պատճառելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031