Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ ամեն ինչը, եթե լիներ նախկին իշխանությունների օրոք, ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ ցունամիներ կբարձրանային». Լեւոն Քոչարյանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Մայիս 19,2022 17:10

Այսօր լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադարձավ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը ու տողատակին այս իշխանության աջակցությանը՝ ասաց. «Վերջին 3-4 տարվա ընթացքում այնպիսի խայտառակ ապօրինություններ են եղել, որ այդ ամեն ինչը, եթե լիներ նախկինում, նախկին իշխանությունների օրոք, ես ուղղակի չեմ պատկերացնում ինչ ցունամիներ կբարձրանային դրանից հետո,  դեսպաններն արտգործնախարարությունից դուրս չէին գա: Հանդուրժում են, ինչ ասեմ: Իմ իմանալով, ինչքան գիտեմ, իրենց պատգամավորների հետ շփումներում, երբ այս հարցերը բարձրացվում են, ասում են՝ դե մեր մոտ էլ ժողովրդավարությունը իդեալական չի: Սա հարցեր է բարձրացնում ու խոսում է այն մասին, որ գլոբալ աշխարհում այդ երկակի ստանդարտները կան, որից անմասն չենք մենք: Ինչը շատ ցավալի է, իհարկե»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031