Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխության մակարդակի հանրային աջակցության որեւէ նշույլ չեմ տեսնում»․ Ռուստամ Բադասյան

Մայիս 18,2022 14:24

«Իշխանափոխության համար անհրաժեշտ է հանրային աջակցություն․ հանրային աջակցության որեւէ նշույլ իշխանափոխության մակարդակի ես չեմ տեսնում։ Իշխանությունը ձեւավորվում է բացառապես ժողովրդի կամքով»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով հարցադրմանն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության   շարժումից իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ եք, հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Հանրային պահանջ պետք է լինի, որ որեւէ գործընթացի համար լինի նախադրյալ»,-նշեց նա։ Նկատառմանն ի պատասխան, թե ըստ ընդդիմության՝ փողոցում հիսուն հազար մարդ կա, Բադասյանն ասաց, որ անձամբ թվերը չի հաշվում, բայց նման թիվ ունենալու դեպքում ակնհայտ կլիներ հավաքի ծավալը․ «Ես չեմ տեսել նման բան»։

Ինչ վերաբերում է ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողություններին, Բադասյանը կարծիք հայտնեց, որ դրանք համաչափության ստանդարտներին համապատասխան են․ «Առանձին դեպքերում, երբ համաչափ չեն, պատկան մարմիններն արձագանքում են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031