Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավետիք Չալաբյանն իր խոսքի մեջ ասաց՝ Թոռնիկ Ալիյանի հետ գործ չունեք». Թոռնիկ Ալիյանը առերեսումից մի դրվագ է ներկայացնում

Մայիս 16,2022 15:30

Ագրարային համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանը պնդում է, որ ինքը 1000 դրամի գործով  տարածված ձայնագրության հետ կապ չունի, իրավապահներին էլ այդ դեպքով, այսպես ասած, գործ չի տվել:

«Եթե ես ձայնագրած լինեի կամ ձայնագրության հետ կապ ունենայի, կհրապարակեի ամբողջ ձայնագրությունը, որտեղ ես մերժում եմ: Անհեթեթ խոսակցություններ են գնում, հրապարակված ձայնագրությունն առաջին հերթին ինձ է վնասում… հավայի խոսում են, ես այդ ամենի հետ կապ չունեմ»,- Aravot.am-ին ասաց Ալիյանը:

Նա վստահեցնում է նաեւ, որ այս գործով կալանավորված Ավետիք Չալաբյանի դեմ երբեւէ ցուցմունք չի տվել:

«Սկսենք նրանից, որ ես ցուցմունք չեմ տվել, քննչականում էլ եմ ասել՝ հիմնվեք ձայնագրությունների վրա: Ասել եմ՝ ձայնագրություն ունեք, կունենաք մնացածը: Չալաբյանի փաստաբանն անհեթեթ է խոսել, թե ես ցուցմունք եմ տվել, հետո հետ կանգնել իմ տված ցուցմունքից: Եթե ինքը հիմա չի կարողանում բանտից ազատի պարոն Չալաբյանին, դա իր թերացումն է, դրանում ես մեղք չունեմ, որ չի կարողանում այդ մարդուն ազատի… Ավետիք Չալաբյանին ինչի համար են ձերբակալել, ես տեղյակ չեմ, առերեսման ժամանակ մենք իրար հետ ոչ խնդիր ենք ունեցել, ոչ էլ՝ պարտք ու պահանջ: Նույնիսկ Ավետիք Չալաբյանն իր խոսքի մեջ ասաց՝ Թոռնիկ Ալիյանի հետ գործ չունեք, ինքը ապաքաղաքականացված է: Հիմա չգիտեմ՝ այդ մեղադրանքներն ինչի համար են տարածվում: Ինչ-որ նկարներ են հանել պատգամավորների հետ (նկատի ունի իր ու ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի լուսանկարը-խմբ.), ես էլի եմ ասում ՝ տարբեր տեղեր ծանոթներ ունեմ՝ թե ՀՀԿ-ից, թե բանից, կապ չունի, մարդիկ են հիմա, իրենք են քաղաքականացված, ես քաղաքականացված չեմ, ինչ կապ ունի՝ ում հետ եմ մոտիկ, շատ մարդկանց հետ եմ մոտիկ»:

ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը եւ Թոռնիկ Ալիյանը

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ Թոռնիկ Ալիյանը կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել է ու այս պահին էլ քննվող քրեական գործի շրջանակում ունի կասկածյալի կարգավիճակ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031