«Հաղթենք թշնամուն թե′ փողոցում, թե′ ֆեյսբուքում»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեցին հայկական տեխնոլոգիական դաշտի ներկայացուցիչներ Խաչատուր Գրիգորյանն ու Աշոտ Մինասյանը։ Նրանք վստահեցրին՝ Ֆրանսիայի հրապարակում են ոչ թե կուսակցական պայքարի համար, այլ հայ մնալու։ Աշոտ Մինասյանն անկեղծացավ՝ նման հարթակից առաջին անգամ է ելույթ ունենում ու նշեց․ «Այստեղ գտնվող մարդիկ կուսակցական պայքարի համար չեն եկել այստեղ։ Սա հայ ժողովրդի պայքարն է և մեր որոշումը։ Ես ուզում եմ հայ մնալ։ Հայ լինելը քաղաքական և քաղաքակրթական ընտրություն է։ Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև Էրդողան մեզ փորձում են համոզել, որ մենք չպետք է ունենանք ինքնություն, չպայքարենք վաղվա օրվա համար»։
Աշոտ Մինասյանն ու Խաչատուր Գրիգորյանը հորդորեցին ակտիվ լինել սոցցանցերում և ամեն օր՝ ժամը 20։30 մտնել ուղիղ եթեր ու պատմել աշխարհին, թե ինչու ենք ուզում ունենալ պետություն։ Նրանք հորդորեցին օգտագործել հետևյալ հեշթեգերը՝ #liveara #stayarmenian #haymna։
Տեսաուղերձով հանդես եկավ նաև Գյումրու Երևանյան խճուղում ընդդիմադիրների և տարեց տղամարդկանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապվող Գոռ Սարգսյանը։ Նա ներկայացրեց, թե Գյումրիում իրականում ինչ է կատարվել։
Կարդացեք նաև
Այս առիթով ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հայտարարեց․ «Գոռն ապրիլյան պատերազմի իրական մասնակից է, 44-օրյա պատերազմում 54 օր մասնակցած մեր ընկերն է։ Ուզում են էս տեսակին դարձնել իրենց պես, ներկայացնել իրենց պես։ Տղերք, մենք հայ մարդու վրա ձեռք բարձրացնող տեսակ չենք, էդ դուք եք, որ ամեն օր ոստիկանների միջոցով, ձեր սադրիչների միջոցով տարեց մարդկանց փողոցում քարշ եք տալիս, փորձում բերման ենթարկել։
«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանն էլ վստահեցրեց՝ այսօր ֆանտաստիկ երթ են ունեցել ու պատմեց․ «Եվս մեկ անգամ շատ կարևոր արձանագրում արվեց։ Երբ մենք միասին ենք, ուս-ուսի տված ենք, մի բռունցք դարձած, ոչ մեկ՝ Նիկոլը կլինի, ոստիկանությունը կլինի, տո Նիկոլի հորեղբոր կինը կլինի, ով ուզում է լինի, ոչ մեկ մեզ ջարդել, կոտրել չի կարող։ Այսօր, երբ ոստիկանությունն ուզեցավ բացել մեր փակած փողոցը, մոտավորապես այնպիսի պատկեր ստացվեց, որ հայ-հայ է ցուցարարները բերման էին ենթարկելու կարմիր բերետավորներին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մենք անընդհատ նոր Մանվել գրիգորյաններ չենք ուզում ունենալ, ովքեր պատերազմին մասնակցել որպես ինդուլգենցիա կօգտագործեն ծերունիներ ծեծելու, ահաբեկելու և անպատիժ մնալու համար։ Վերջ պետք է տալ հանցագործներին արդարացնելու արատավոր պրակտիկային։