Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեմքերից, երեւի պզուկները չորացել, ընկել է, փորձում են վերհիշել, որ իրենք արու են ծնվել բախտի բերմամբ թե պատահմամբ». Սոս Հակոբյան

Ապրիլ 28,2022 21:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի ավարտին, երբ վերադառնում էին Ազատության հրապարակ, հանկարծ Հյուսիսային պողոտայի հատվածում ծեծկռտուք սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Անհասկանալի էր, թե կոնկրետ ինչից սկսեց քաշքշոցը:

Կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց կատարվածը. «Ես տեսա քաշքշոց մի քանի շարք հետեւ: Արսեն Բաբայանը խառնվեց, մինչ այս կարծես բոլոր մանր քաշքշոցները հաջողվել էր արագ հարթել: Տեսա, որ ոստիկանները քաշքշում են, փորձում են տակից հարվածներ հասցնել, խուլիգանավարի են իրենց պահում: Մի քաղաքացու ու ոստիկանի միջեւ դրվագ տեսա:  Ոստիկանը առանց ընտրողական բանի, հագուստից վերցրեց, սկսեց քաշքշել ու բնական է, դրա պատասխանը ստացավ ու ընդհանուր ոստիկանության զորքերը սկսեցին իրենց խուլիգանավարի պահել, պահեցին իրենց փողոցայինի պես՝ ունենալով համազգեստ: Այստեղ որեւէ տղա հանկարծ թող չմտածի, որ իրենցից որեւէ մեկը վախենում է, կամ պատրաստ չէ իր արժանապատվության համար մինչեւ վերջ գնալ, թող համազգեստը հանեն, գան այստեղ հարց լուծեն, իսկ եթե համազգեստով են, թող իրենց պահեն պատշաճ»:

Նա ասաց, որ իշխանափոխություն լինելու է, որ այս ոստիկանական խունտան, մարդիկ, որոնք «շան պես» կատարում են իշխանության հրահանգները, չլինեն: Ըստ Սոս Հակոբյանի, այդ ոստիկանները տղայական ինքնահաստատման, հասունացման փուլում են. «Դեմքերից, երեւի պզուկները չորացել, ընկել է, փորձում են վերհիշել, որ իրենք արու են ծնվել բախտի բերմամբ թե պատահմամբ»: Նա ոստիկանությանը հորդորեց սանձել իրենց շարքերի խուլիգաններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930