Այսօր ՀՀԿ երիտթեւի երթի ժամանակ մի քանի միջադեպեր եղան:
Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտակայքում երթի մասնակիցներին մոտեցավ Ավանի նախկին փոխթաղապետ Ներսես Պողոսյանը եւ սկսեց ինչ-որ արտահայտություններ բղավել, որից հետո սկսվեց վիճաբանություն՝ երթի մի քանի մասնակից երիտասարդների հետ: Ոստիկաններն արագ կանխեցին վեճը եւ Ներսես Պողոսյանին հեռացրին տարածքից:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը հայտնի է սկանդալային պատմություններով, սոցիալական ցանցում վիրավորական գրառումներով: Վերջերս էլ ոստիկանությունը նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերել էր թմրամիջոց, որից հետո ապրիլի 8-ին փոխթաղապետն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել:
Կարդացեք նաև
Մեկ այլ միջադեպ էլ տեղի ունեցավ մոտակա վարսավիրանոցներից մեկի աշխատակցի եւ երթի մասնակիցներից՝ Գոհար Կիրակոսյանի միջեւ:
Բռնկված վեճի արդյունքում վարսավիրանոցի աշխատակիցը ապտակեց երթի մասնակցին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ