Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Գասպարյան. «Ես կոնկրետ Նիկոլին խորհուրդ տվեցի, որ չփորձի կպնել «հովազներին», որոնք, ի տարբերություն իրեն, կռված տղերք են»

Ապրիլ 27,2022 17:42

«Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, «Սեւ հովազ» ջոկատի նահատակված հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ 4-5 օր առաջ «Ազատության» հրապարակում արած իր հայտարարությանը, որ ոստիկանությունը ապօրինի զենք հայտնաբերելու նպատակով մտել եւ խուզարկել է «Սեւ հովազ» ջոկատի անդամ մի քանի տղաների բնակարանները:

«Մինչեւ հրապարակային հայտարարությունն անելը, ես այդ օրը լրատվամիջոցներով կոնկրետ Նիկոլին խորհուրդ տվեցի, որ չփորձի «հովազներին» կպնել, որովհետեւ «հովազ» տղաները՝ ի տարբերություն իրեն, պատերազմ անցած, կռված տղերք են եւ անցած ճանապարհ ունեն ու նա այնքան իրավունք չունի, որ փորձի «հովազներին» վնասել: Այդ օրվանից մինչեւ այսօր տղաների նկատմամբ գործողությունները դադարել են»,-ասաց Սերոբ Գասպարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930