Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ապակենտրոն պայքար է՝ մեկ միասնական նպատակով՝ հեռացնել իշխանություններին և փրկել ՀՀ-ն ու Արցախը»․ Արսեն Բաբայան

Ապրիլ 23,2022 12:15

«Ի վերջո բոլորի նպատակը նույնն է՝  հեռացնել այս իշխանություններին, որ կարողանանք պահպանել մեր հայրենիքը»,- Ազատության հրապարակում, պատասխանելով հարցին՝ այն, որ տարբեր խմբեր պայքարի են դուրս եկել, չի՞ կոտրում միասնականությունը, այսպես պատասխանեց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ այս պահին Արթուր Վանեցյանը և նրա կողմնակիցները շարունակում են նստացույցը։ Ազատության հրապարակում են նաև 5165 շարժման անդամներ, քաղաքացիներ, որոնք մտահոգված են ՀՀ-ի և Արցախի ճակատագրով։

Նա վստահեցրեց՝ սա ապակենտրոն պայքար է մեկ միասնական նպատակով ու շարունակեց․ «Այս ամենը պետք է դիտարկել մեկ միասնականության մեջ, քանի որ նպատակը նույնն է։  Մենք մասին պիտի լուծենք այս խնդիրը»։ Դիտարկմանը՝ քաղաքացիներից շատերը մտահոգված են՝ իսկ եթե չստացվի՞, Արսեն Բաբայանն արձագանքեց․ «Եթե չգան, հաստատ չի ստացվի, ես վստահ եմ՝ հարյուր տոկոսով՝ ստացվելու է։ Եթե գան, հնարավոր է՝ ստացվի»։ Հարցին՝ հետագայում հավաքները Հանրապետության հրապարակո՞ւմ են լինելու, Արսեն Բաբայանը պատասխանեց՝ հետագայի մասին՝ հետագայում։

Ազատության հրապարակում քաղաքացիներից շատերը տագնապած էին՝ կորցնում ենք ՀՀ-ն ու Արցախը։ Նրանցից մեկն ասաց․ «Ես աքսիոմատիկ ճշմարտություն գիտեմ․ առանց Արցախի ՀՀ չկա, առանց ՀՀ-ի Արցախ չկա։ Ուզում եմ՝ բոլորը ոտքի կանգնեն, որ հանկարծ Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում»։

Ցույցի մասնակիցներից մեկն էլ նշեց․ «Չորս տարի առաջ մեր երկիրը կանգնեց մեծ խնդրի առաջ, երբ հայրենիքի կորստի սկիզբը դրվեց։ Անգիտակից կամ գիտակցի ժողովրդի ընտրությամբ այսպիսի խնդրի առաջ կանգնեցինք։ Այսօր մենք գրեթե կանգնած ենք հայրենիքի կորստի առաջ։ Մենք Արցախ, Հայաստան ենք կորցնում, թշնամին մեր սահմանների ներսում է։ Այսօր այստեղ լինելու, պայքարելու նպատակը ոչ թե անձերի համար է, այլ հայրենիքի փրկության»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930