Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուզում եմ թարմացնեմ հիշողությունը, ովքեր հիշողության կորուստ ունեն՝ իշխանական բորտից դուրս մնալը ե՛ս եմ ուզել». Վալերի Օսիպյան

Ապրիլ 21,2022 18:01

Այսօր Aravot.am-ը Ազատության հրապարակում զրուցեց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նրան փոխանցեցինք իշխանականների, մասնավորապես՝ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի քննադատությունները՝ Վանեցյանին աջակցություն հայտնելուց հետո՝ ձեզ ասում են՝ իշխանության մաս կազմելու ժամանակ, երբ հարմարավետորեն տեղավորված էիք պաշտոնական աթոռներին, որեւէ անհամաձայնություն չեք հայտնել Փաշինյանի ձեռնարկած որեւէ գործընթացների հետ կապված ու միայն հեռացվելուց ու այդ պաշտոնից ազատվելուց հետո եք սկսել ընդդիմադիր դաշտում տեղավորվել: Օսիպյանը պատասխանեց. «Ինչի ես պարտավո՞ր եմ եղել իրեն հաշվետու լինեմ, թե ես ինչեր եմ խոսացել եւ ինչ հարցերի շուրջ եմ քննարկում ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, հա՞: Ոչ էլ պարտավոր եմ: Ես քննադատություններին նորմալ եմ վերաբերվում: Դա այդպես էլ պետք է լիներ: Նաեւ ֆեյքերի ֆաբրիկայի լրահոսում, ֆեյսբուքում իրենց մեկնաբանությունները նորմալ եմ ընդունում»:

Ճշտեցինք՝ այսինքն, հարձակո՞ւմ կա ձեզ վրա՝ Օսիպյանը պատասխանեց. «Ինչի՞ չէ: Նաեւ ուրիշ տեղեկությունների եմ տիրապետում, թե ինչ հանձնարարականներ կան, դա էլ եմ տիրապետում, Թող չկարծեն թե…Ես երկար տարիներ՝ մոտ 32 տարի ուսադիր եմ կրել, այնպիսի վախի մթնոլորտ են մտցրել համակարգ, որ աշխատակիցները վախենան մոտենան, բարեւեն եւ այլն»։

Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե մենք լավ գիտենք այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության: Արգիշտի Կիվիրյանն էլ սոցցանցերում տարածել էր Օսիպյանի խոսքերն ու գրել՝ ինչո՞ւ է որոշ մարդկանց մոտ ազնվամտությունը, պայծառատեսությունն ու հիշողության կտրուկ վերականգնումը տեղի ունենում իշխանական բորտից դուրս ընկնելուց հետո: Օսիպյանը, արձագանքելով նրան՝ ասաց. «Ուզում եմ թարմացնեմ Արգիշտի Կիվիրյանի հիշողությունը եւ մյուսների, ովքեր հիշողության կորուստ ունեն, իշխանական բորտից դուրս մնալը ե՛ս եմ ուզել, վերջին պաշտոնը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնն է եղել, ինքս եմ հրաժարվել աշխատանքից»:

Օսիպյանն ասաց. «Ես մեկ օր էլ չեմ գնացել աշխատանքի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, արձակուրդ եմ ձեւակերպել, վերադառնալուն պես անձամբ դիմել եմ նիկոլ Փաշինյանին, ասել եմ՝ ես ցանկություն չունեմ աշխատելու»:

Հարցին՝ դուք դժգոհում եք կառավարման որակից, ձեզ իշխանականներն ասում են՝ դա դուք չպետք է որոշեք՝ ոնց է կառավարում Փաշինյանը, դա որոշում է ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով ու արդեն որոշել է՝ Օսիպյանը պատասխանեց. «Այո, այո, ես ժողովրդի մաս եմ կազմում, այնպես չի, որ ընձուղտի կարգավիճակով են, թող մի հատ գլուխները հանեն հողի ու ավազի միջից: Որ հրապարակը այս պահին կամ այլ հավաքների ժամանակ մարդաշատ չի լինում, դա չի նշանակում, որ այդքանն են, թող մի հատ շրջեն, շփվեն, հասկանան ինչ է կատարվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930