Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր է մեր ղեկավարը։ Չկա՜․ պաշտպանում է թուրքերի եւ Ադրբեջանի շահերը»․ Արսեն Գրիգորյան

Ապրիլ 19,2022 18:25

«Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը մեր հետ։ Այսօր ՀՀ-ում եւ հայության մեջ այնպիսի վիճակ է, որը կերազեր մեր թշնամին, որը երբեք չի կարողացել մեզ պառակտել, բաժանել ճամբարների։ Դա ստացվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Այսօր իրար հանդեպ ատելություն կա նրա քաղաքականության շնորհիվ»,-Ազատության հրապարակում այսօր հայտարարեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։ Ինչպես հայտնել էինք, 5165 շարժումն այսօր իջեցրեց կուսակցական դրոշն ու Ազատության հրապարակում միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբմանը, մյուս կուսակցություններին էլ նույնը կոչ արեց:

Արսեն Գրիգորյանը դիմեց հանրությանը․ «Մեզ պետք չի ղեկավար, որը մեզ չի սիրում, չի պաշտպանում, չի պաշտպանում մեր ինքնությունն ու արժանապատվությունը։ Արթնանանք եւ հասկանանք, որ ստի մեջ ենք ապրում։ Ապրում ենք «ֆեյսբուքում», բայց ոչ իրականությունում։ Երբ նախկինում ՀՀ-ում խնդիր էր լինում, ողջ աշխարհի հայությունն էր ոտքի կանգնում։ Այս ապազգային իշխանությանը պետք է հեռացնել։ Ադրբեջանի ղեկավարը մեզ հայհոյում է, նսեմացնում մեր արժանապատվությունը։ Չկա պատասխանող ղեկավար, ո՞ւր է մեր ղեկավարը։ Չկա՜։ Հակառակը, ամեն տեղ պաշտպանում է թուրքերի եւ Ադրբեջանի շահերը։ Մեզ պետք չի նման ղեկավար»։

Արսեն Գրիգորյանը շեշտեց, որ պայքարը ոչ թե կուսակցական է, այլ ազգային։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930