Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության կողմից մեծաթիվ ուժեր այստեղ կուտակելը ցույց է տալիս՝ ճիշտ ճանապարհին ենք»․ Վանեցյան

Ապրիլ 18,2022 00:55

«Յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան։ Մարդկանց այսօրվա հոսքն ու քանակը եւ իշխանության կողմից այսքան մեծաթիվ ուժեր այստեղ կուտակելը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-Ազատության հրապարակում կեսգիշերին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։

«Որպեսզի կարողանանք ուժերը խնայել, որոշ մասին առաջարկում եմ գնալ տուն ու հանգստանալ։ Ես մնալու եմ այստեղ, գիշերելու եմ։ Ինձ հետ եւս մի քանի հոգի։ Բայց պետք չի, որ բոլորս մնանք ու վաղը չկարողանանք գալ։ Մի մասին առաջարկում եմ գնալ տուն, հետո փոխել մյուսներին։ Մնալու ենք մինչեւ պայքարի ավարտը»,-հավելեց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում․ մի պահ ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930