SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18;00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում