Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեսի ռեկորդակիր Մանվել Մամոյանը դատապարտել է ռուս մարզիկների դեմ պատժամիջոցները

Մարտ 13,2022 23:25

Ըմբիշ, Գինեսի ռեկորդների գրքում ութ անգամ գրանցված մարզիկ Մանվել Մամոյանը մեկնաբանել է ռուս մարզիկների մասնակցությունից բազմաթիվ նշանակալից մարզական իրադարձությունների հեռացումը, ինչպես նաև նրանց նկատմամբ պատժամիջոցները։

Նա անընդունելի է համարել Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ անտարբերության դրսեւորումը, ինչպես նաև ռուս մարզիկների նկատմամբ ռուսաֆոբիայի ալիքը։

«Համացանցը լի է վիրավորանքներ պարունակող հաղորդումներով, որոնք հասցեագրված են ռուս մարզիկներին, Ռուսաստանի թիմերին. և՛ Արևմուտքում և՛ ԱՄՆ-ում հեռուստատեսային լրատվամիջոցների մակարդակը պարզապես ապշեցնում է:
Անմիտ է կարծել, որ մեծ տերության ներկայացուցիչները վախեցել են մրցակցային ոգուց։ Ընդհակառակը, ռուս մարզիկներն արդեն ապացուցել են իրենց հաղթանակած ոգին ու կամքը։ Եվ դա պատվով են արել»,- ասաց նա։

Ռեկորդակիրն ընդգծեց, որ ռուսական մարտական ու սպորտային ոգին դրսևորվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որը կարողացել է համախմբել տարբեր ժողովուրդների։ Այսպիսով, գոյություն ունի նրանց ինքնիշխանությունը ազգային շահերին ուղղակի միջամտությունից պաշտպանելու բնական գործընթաց:

Ինչպես նշեց Մամոյանը, այսօր Ռուսաստանի դեմ վիթխարի պատժամիջոցներ են սահմանվել միայն մեկ նպատակով՝ թուլացնել ռուս ժողովրդի այս ընդհանուր հավաքական ոգին։

Ընդգծելով, որ ինքն անձամբ ազգությամբ ռուս չէ, այլ եզդի, ռեկորդակիրը հնարավոր համարեց սիրել Ռուսաստանը՝ առանց ռուս կամ այդ երկրի քաղաքացի լինելու։

Նրա խոսքով, բավական է հագեցած լինել ռուսական ոգով` մշակույթով, լեզվով և հարգել նրա արժեքները։

«Դուք կարող եք խանգարել մեզ մասնակցելու տարբեր միջազգային մրցույթների՝ անկաշկանդ կիրառելով բոլոր այն պատժամիջոցները, որոնք հնարավոր եք համարում, բայց դա մեզ ոչ մի կերպ չի թուլացնի, այլ հակառակը՝ կմիավորի ու կամրապնդի մեզ հոգեպես»,- ամփոփեց Մամոյանը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031