Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղանիստի համայնքապետարանի պաշտոնյան կաշառք է պահանջել․ ահազանգ ոստիկանությանը

Մարտ 09,2022 22:45

Aravot.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Հ․ Մ-ն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ  Գեղանիստ գյուղում իր սեփականություն հանդիսացող վարելահողը, որպեսզի համայնքապետարանի որոշմամբ համարվի սեփական  տարածք՝ «վճարել է 160 հազար,  երկու անգամ էլ՝ 40 հազարական դրամ, գյուղապետարանին 416 հազար դրամ, կադաստրին 26 հազար դրամ»։

Ըստ Հ․Մ․-ի՝ երկու  տարի շարունակ իրեն խաբել են եւ ոչինչ չեն ձեռնարկել, հիմա էլ  չեն պատասխանում նրա հեռախոսազանգերին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Մասիսի բաժնում պարզվել է, որ 2020 թ. հունիս-հուլիս ամիսներից մինչեւ  այս տարվա փետրվար,  Գեղանիստ համայնքի համայնքապետարանի պաշտոնյա Կ․ Ե-ն , Գեղանիստում՝ Հ․Մ-ին պատկանող  գյուղնշանակության հողի կարգը բնակելի կառուցապատման նշանակության փոխելու, հետագայում շինարարական թույլտվություն տալու պատրվակով, մաս-մաս պահանջել եւ ստացել է 240.000 դրամ։ Սակայն արդյունքում՝ որեւէ գործողություն չի կատարել եւ հափշտակել է նշված գումարը: Ձեռնարկվում են միջոցառումներ Կ.Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031