Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում են «ցավոտ զիջումներ»

Փետրվար 26,2022 10:00

Իրավիճակը Ուկրաինայի շուրջ այնքան արագ է փոխվում, որ դժվար է որեւէ բան ոչ միայն կանխատեսել, այլեւ՝ վերջնականապես արձանագրել:

Իմ տպավորությամբ` Պուտինի ծրագրերի մեջ է մտնում գրավել Կիեւը եւ այնտեղ հաստատել ռուսամետ իշխանություն: ՌԴ նախագահի ակնարկներն այն մասին, որ Ուկրաինայում զինվորականները իշխանությունը պետք է խլեն «թմրամոլների ավազակախմբից» (այդպիսի «հարգալից» վերաբերմունք ունի մի պետության ղեկավարը մեկ այլ պետության ղեկավարության հանդեպ), խոսում է հօգուտ այդ վարկածի:

Կրեմլը, հավանաբար, նաեւ ակնկալում է, որ պարտված Ուկրաինան կճանաչի Ղրիմը, ինչպես նաեւ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը՝ որպես Ռուսաստանի անբաժանելի մաս, ինչպես նաեւ կհայտարարի երկրի չեզոք կարգավիճակի մասին: Վերջին հարցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, կարծես թե, «հասունացել» է: Կարծում եմ, հասկանալի է. որքան ուշ Զելենսկին գնա «ցավոտ զիջումների», այնքան դրանք ավելի «ցավոտ» կլինեն:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմում Ռուսաստանի նպատակն էր Արցախում իր զինվորական ներկայությունն ապահովելը, որը լուրջ լծակ է Ադրբեջանի դեպքում եւ վերջնականապես կապում է Հայաստանի ձեռքերը: Փաշինյանը սկզբից դիմադրում էր այդ ծրագրին, բայց հետո, երբ գործերը ռազմաճակատում կտրուկ վատթարացան, համաձայնեց: Դիլետանտիզմի եւ սխալ հաշվարկների առումով Հայաստանի եւ Ուկրաինայի ներկայիս ղեկավարներն իսկապես իրար նման են:

Հայաստանում շատերն են այսօր խոսում այն մասին, որ ուկրաինական բանակը չի դիմադրում Ռուսաստանի ներխուժմանը: Չեմ կարծում, որ մենք, այստեղ նստած եւ ռազմական փորձագետների չլինելով, կարող ենք կտրուկ դատողություններ անել այս առիթով: Միանշանակ է, որ ռուսաստանյան քարոզչությունն ուզում է հենց այդպիսի տպավորություն ստեղծել՝ իբր սա ներխուժում չէ, այլ ազատագրում, եւ Ուկրաինայի բնակչությունն ամենեւին դեմ չէ, որ իրենց հողում օտարերկրյա զինծառայողներ լինեն: Կրկին վկայակոչեմ Պուտինին, որն ասում է, թե ուկրաինական կողմից կռվում է ոչ թե կանոնավոր բանակը, այլեւ «նեոնացիստներն» ու «բենդերականները» (ինձ թվում է, այս երկուսը զուտ քարոզչական պիտակներ են, որոնք իրական բովանդակություն չունեն): Առայժմ ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքներով չեն հեռարձակվում կադրեր, որոնք պատկերում են ռուսական տանկերը ծաղիկներով դիմավորող ուկրաինացիներին, բայց ամեն ինչ դեռ առջեւում է:

Եվ վերջում՝ չարախնդալու մասին: Գուցե «բարձր քաղաքականության» տեսանկյունից ճիշտ է ասել՝ «բա որ մենք նեղության մեջ էինք, ինչո՞ւ էիք դուք սատարում մեր հակառակորդին»: Բայց զուտ մարդկային առումով նման տրամաբանությունը, կարծում եմ, խոցելի է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ի՞նչ ցավոտ զիջումների մասին է խոսքը,երբ Ուկրաինային,որպես խաղացող մեջտեղից հանում են,հակամարտող կողմեր են դառնում արևմուտքն ու Ռուսաստանը ,առանց միջնորդ Ուկրաինայի և այս դեպքում Ուկրաինայի զիջել չզիջելը որևէ իրավական հիմք հանդիսանալ չի կարող,իսկ արևմուտքը ոչ մի զիջման չի գնա։Արևմուտքը չի ճանաչի պատերազմի արդյունքները և հակամարտությունը արևմուտքի և Ռուսաստանի միջև անշրջելի կխորանա։

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Պուտինը հրաշալի դաս է տալիս բոլորին՝ բարձրակարգ քաղաքականության մաստեր-կլասս. ահա թե ինչպես պետք է պաշտպանել սեփական պետության շահերը, ահա թե ինչպես պետք է ապահովել հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը, որոնք չարաբաստիկ հանգամանքների բերումով հայտնվել են նացիստական ցեղասպան պետության փշալարերի ետեւում: Ուկրաինան այս առումով ոչնչով չի տարբերվում ադրբեջանից, մեր Արցախն էլ նույն Ղրիմն է ու Դոնբասը: Եւ փոխանակ սովորելու ու դասեր քաղելու այս ամենից՝ որոշ հայեր արցունք են թափում «խեղճ» ուկրաինացիների համար, բարբաջում են ինչ-որ «ագրեսիայի» մասին՝ մոռանալով, որ նրանք ամեն ինչով միշտ օգնել են ադրբեջանին, որ հենց ուկրաինացի վարձկաններն ու դիպուկահարներն են սպանել հայերին, որ բոլորովին վերջերս Ուկրաինայի խոշոր քաղաքներում ադրբեջանի «հաղթանակը» տոնող գովազդներն էին ծածանվում: Իրենց արեւմտամետ հռչակած (բայց իրկանում՝ թրքամետ) ինչ-որ բեւեռներ լացակումած ողջունում են «Ուկրաինայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը»՝ չպատկերացնելով անգամ, թե ինչպիսի անհեթեթ ու ծիծաղելի վիճակում են հայտնվել: Ինչ աստիճանի հիմար պետք է լինել՝ հավատալու, թե անգլիական նավերը հեսա-հեսա կբարձրանան հայկական լեռները, երբ նրանք նույնիսկ ուկրաինական դաշտեր գնալու մտադրություն չունեն… 🙂

  3. Լավատես says:

    Շվեյցարիայի անկախության գլխավոր գրավականը ոչ թե միայն ազգի զինված վարժված լինելու փաստն է՝ սա հետեւանքն է, այլ այն, որ բոլոր անխտիր առիթներով հանրաքվե են անցկացնում եւ հարցնում ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը ոչ թե մեզ նման միայն մասնակցում է ընտրություններին ու հետո իր վրայից պատասխանատվությունը գցում ու դնում ընտրյալների վրա, որոնց նույնիսկ սխալի դեպքում ի վիճակի չի հետ կանչել, այլ իսկական իշխանությունը ժողովուրդն է, որն իր վրա է վերցնում Կառավարության ճիշտ ու սխալ գործելու ողջ պատասխանատվությունը: Մեր նույնիսկ ամենաարդար ու ամենաթափանցիկ ընտրված պետական այրերը շատ արագ մեղմ ասած թեկուզ միջնորդավորված կարող են ընկնել այլ երկրների հատուկ ծառայությունների ազդեցության տակ, դրա համար ժողովրդավարական ընտրությունները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն են ժողովրդի լիակատար իշխանության ապահովման համար, մեծ իշխանությունն առանց մեծ պատասխանատվության շատ խախուտ է, նույնիսկ մեր այսօրվա մանկապարտեզային քաղաքացիական հասարակությունը շատ արագ կհասունանա ու կդառնա իսկական ազգ, որին կարելի է վստահել զենք, իսկ պետական այրերը կլինեն լիովին անկախ այլ երկրների հատուկ ծառայությունների քմահաճույքներից: Ուզում ենք ինչպես Շվեյցարիայում 🙂

    • Լավատես says:

      Մենք պետք է միամիտ չլինենք ու հասկանանք, որ համաշխարհային ռազմաքաղաքական եւ տնտեսաքաղաքական օրակարգերը թելադրում են աշխարհի տերերը’ անտեսանելի գլոբալ ուժերը, այլ ոչ թե պետությունների ղեկավարները, վերջիններս այդ գլոբալ ուժերի կամակատարներն են միայն եւ այդ գլոբալ ուժերի նպատակն է վերացնել ազգային պետությունները, դրա համար մի պետությանը քսի են տալիս մյուս պետության վրա, ընդ որում, որ հաստատ լինի արդյունքը, բարձր քաշայինին քսի են տալիս ցածր քաշայինի վրա: Այդ կամակատարները ժողովրդի ազգային շահերը չեն սպասարկում, այլ իրենց գլոբալ ղեկավարների շահերը, որոնց համար ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Այդ հիվանդների ձեռքում ոչ մի ռազմավարական ռեսուրս չի կարելի թողնել, ասենք’ ազգային փողի էմիսիան եւ ռազմավարական նշանակության մնացած բոլոր միջոցների արտադրությունը: Եթե մենք պետք է պատերազմ հայտարարենք որեւէ պետությանը կամ մասնակցենք ուրիշի կռվին’ դնում ենք այդ հարցը օրենքով պարտադիր համաժողովրդական հանրաքվեի, ընդ որում անհարգալից պատճառներով հանրաքվեին չմասնացելը’ իր քաղաքացիական պարտքը չկատարելը պետք է օրենքով հետապնդվի, ինչպես բանակային ծառայությունից խուսափելը: Ընդդիմությունն այսօր նույնքան կախյալ է, ինչ իշխանությունը, սրանք էլ ի վիճակի չեն սպասարկել ժողովրդի շահերը, մնում է միայն օրենքով պարտադիր համաժողովրդական հանրաքվեները, այսօրվա պարագայում հանրաքվեն անկախության ամենաարդյունավետ միջոցն է, իսկ նրանք, ովքեր կասեն թե ամեն անգամ հանրաքվե անցկացնելը թանկ հաճույք է, դա կարող է ամեն անգամ ֆինանսավորել մեր սփյուռքը, որի դիմաց սփյուռքը կստանա ոչ թե որոշիչ ձայնի իրավունք’ ինչպես մեր քաղաքացիները, այլ խորհրդատվական ձայնի իրավունք, կամաց կամաց պետք է ներգրավենք մեր սփյուռքի ներուժը, որը մեր ազգի գերակշիռ մեծամասնությունն է, համ էլ սփյուռքով մենք կարող ենք մեր գլոբալ օրակարգը համաշխարհային մրցադաշտ դուրս բերել: Ամենաանկախը ժողովուրդն է, միայն կազմակերպված, ապագային նպատակաուղղված ժողովուրդն է միակ արդյունավետ սուբյեկտը, եթե հակամարտող ժողովուրդները հանրաքվեով իրենց կամքն արտահայտեն, ոչ մի պատերազմ էլ չի լինի, լավ է փոխեն իրենց Կառավարությունները, քան զոհաբերեն իրենց գենոֆոնդն ու ջահելությանը:

      • Anonymous says:

        Եթե նման հեշտությամբ արյունակից եղբայր ազգերին իրար թշնամի են դարձնում, էլ ի՞նչ ասենք ոչ արյունակից ազգերի մասին, իզուր չեն ասում՝ չես ուզում պատերազմ, պատրաստվիր պատերազմի: Սա նշանակում է, որ ոչ մեկս ապահովագրված չենք մեզ եղբայր եւ առավել եւս ոչ եղբայր ազգերի հետ պատերազմելուց՝ այստեղ հերիք է մի կողմի պատերազմելու ցանկությունը, բարիդրացիական ապրելու համար է անհրաժեշտ երկուսի կողմից փոխադարձ ցանկությունը: Դրա համար, մենք պետք է հստակ ձեւակերպենք, որ բոլոր ազգերի հետ հայ ազգը կնքում է Դաշնակցային պայմանագիր, համաձայն որի այդ ազգերի հետ միասին ստեղծում ենք վերազգային վերպետական կառույց, որը պետք է ունենա այդ ազգերի լավագույն ներկայացուցիչներից խորհրդարան, դատարան եւ ուժային կառույց, որը պետք է կարգավորի միջազգային միջպետական հարաբերություններն ու կանխի պատերազմի նման հանցագործությունները: Սա է նշանակում պատրաստվել պատերազմի: Սկսենք Վրաստանի ու Իրանի հետ մշակենք մեր Դաշնությունը՝ մեր միացյալ ազգերի կազմակերպությունը, իսկ այն ազգերը, որոնք չեն մտնի մեր Դաշնության մեջ, կհամարվեն պատերազմի վտանգ ներկայացնող եւ Դաշնությունը պետք է ունենա իր ռազմավարությունը նման ազգերի վերաբերյալ: Դաշնության մեջ մտնող բոլոր ազգերը պետք է արարեն վերազգային վերպետական օրենքներ, որոնք պարտադիր են Դաշնության մեջ մտնող բոլոր ազգերի համար: Նախքան Դաշնության մեջ մտնելը ազգերը պետք է նախապատրաստական փուլ անցնեն՝ պետության ու ազգի նպատակներն ու այդ նպատակներին հասնելու միջոցները պետք է հաստատվեն հանրաքվեներով, պարտադիր միջնակարգ դպրոց եւ ժամկետային ծառայություն, վարձու աշխատանքը հավասարեցվում է ստրկական աշխատանքին եւ համարվում օրենքից դուրս, ազգը բաղկացած է լինելու միայն մասնավոր աշխատողներից եւ ծառայող կառավարող աշխատողներից՝ օրենք մշակող պատգամավորներից, օրենքը մեկնաբանող դատավորներից ու օրենքը իրագործող ու պաշտպանող ուժայիններից: Ցանկացած պետության հետ հարաբերվելուց մենք պետք է ներկայացնենք մեր երկըտրանքը՝ ընդունել Դաշնության օրենքները եւ զարգացնել այդ օրենքները սեփական առաջարկներով եւ մտնել Դաշնության կազմ, իսկ չընդունելու դեպքում՝ համարվելու է պոտենցիալ թշնամի:

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Փաշինյանը սկզբից դիմադրում էր այդ ծրագրին, բայց հետո, երբ…”

    Փաշինյան մի ասա, մի Վարդան Մամիկոնյան ասա, որ հերոսաբար դիմադրում էր պարսիկ ռուս «ագրեսորների» ծրագրերին, էն Նժդեհն ու Դավիթ-Բեկն էլ գլուխները քարն են տվել՝ մեր փառապանծ նիկոլչիբեյի հետ համեմատած: Դե, մարդը «դիմադրում» էր, էլի («Այո՛, մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպես հայ ժողովուրդը տվել է Ավարայրի դաշտում և Սարդարապատում…»), կիրթ ու կառուցողականի հետ էլ ոչ մի բանի մասին չէր պայմանավորվել, մարդը «հուսահատ կռիվ» էր տալիս՝ էռատուի ու սյամոյի հետ ուս-ուսի, բայց եկավ այդ չարամիտ Պուտինը ու վերջին պահին համը հանեց, չթողեց հանձնի ամբողջ Արցախը…

  5. Hay hay says:

    …Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմում Ռուսաստանի նպատակն էր Արցախում իր զինվորական ներկայությունն ապահովելը, որը լուրջ լծակ է Ադրբեջանի դեպքում եւ վերջնականապես կապում է Հայաստանի ձեռքերը: Փաշինյանը սկզբից դիմադրում էր այդ ծրագրին, բայց հետո, երբ գործերը ռազմաճակատում կտրուկ վատթարացան, համաձայնեց…
    Եթե դիտավորություն չկա, ապա շատ մանկամիտ եզրակացություն է, Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում աշխարհում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28