Փետրվարի 24-ին Արտաշատի բժկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «դեմքի սալջարդ վերք, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Հ. Ս.-ն: Նա հայտարարել է, որ 4 օր առաջ Արցախում ադրբեջանցիների հետ վեճի ընթացքում ծեծի է ենթարկվել:
Ըստ նույն աղբյուրի, Հ.Ս.-ն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ, միայն հայտնել է, որ իրականում ոչ թե իրեն ծեծի են ենթարկել Արցախում ադրբեջանցիները, այլ իրենց գյուղում անձնական հարցի շուրջ վիճաբանել է իրեն անհայտ անձի հետ, որի ընթացքում էլ առաջացել են մարմնական վնասվածքները: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: