Ադրբեջանցի պատվիրակների ժամանման դեմ բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկված «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանն այսօր խորհրդարանում գործընկերների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կրել է լրագրողական տարբերանշանը եւ հեռախոսով նկարահանում արել․ «Ինձ հրեցին։ Աստիճանների մոտից տղաներին քարշ տալով տանում էին։ Աղջիկներին եւս քաշքշեցին, ինձ էլ հետը մտցրին ոստիկանական մեքենան։ Ցույց էի տալիս բեյջս, բայց ասացին, որ դա իրենց չի հետաքրքրում։ Ներսում, երբ հասկացան, որ լրագրող են բերման ենթարկել, եղանակ չփոխվեց»։
Լրագրողը նշեց․ «Հերքում եմ, որ որեւէ բան եմ բղավել հյուրանոցի դիմաց։ Բղավել եմ՝ մի տարեք։ Բռնի տանում էին։ Ներսում էլ ինձ առանձնացրին երիտասարդներից եւ պահեցին ավելի քան հինգ ժամ։ Իմ հեռախոսի մեջ կան նկարահանումները, ողջ ընթացքը, որը փաստում է, որ ես չեմ գոռացել «Նիկոլ թուրք, դավաճան»։ Նշված է նաեւ սեռական բնույթի հայհոյանք, ինչը եւս, բնականաբար, չեմ արտաբերել։ Հեռախոսս մի պահ վերցրել են։ Ոստիկանության ներսում նկարածը ջնջել են, դրսի կադրերը՝ ոչ»։
Լրագրողը հաստատեց, որ ներսում նկարահանածը փաստում էր բռնության մասին, սակայն դա ջնջել են։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ