Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի այլ պատճառ չի եղել. Ռոբերտ Քոչարյան

Փետրվար 17,2022 19:35

Ի՞նչ այլընտրանք էր առաջարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչո՞ւ իշխանության գալով՝ այդ այլընտրանքը չդրվեց համանախագահների սեղանին եւ բանակցությունները շարունակվեցին Տեր-Պետրոսյանի թողած ժառանգության հիմքով, ո՞րն էր Տեր-Պետրոսյանի հրաժարականի իրական պատճառը. այս հարցերն այսօր կայացած մամուլի ասուլիսում, Aravot.am-ն ուղղեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, 24 տարի առաջ, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից, իր հայտարարության մեջ ձեւակերպում կար՝ «հայտնի ուժերի ճնշմամբ»: Ֆորմալ առումով, նախագահի հրաժարականի պատճառը ձեւակերպվեց անհամաձայնությունը՝ Արցախի իշխանությունների, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ՆԳ եւ ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանի միջեւ Արցախի հարցի կարգավորման շուրջ: Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսակցություններ էին շրջանառվում, որ Տեր-Պետրոսյանի հետ անհամաձայնություններ ունեցող թիմը քարտեզ է առաջարկել, որտեղ Արցախն 8 հազար կիլոմետր քառակուսի տարածք ունի եւ պահանջել, որ նա ապահովի դրա իրագործումը, այլապես, պետք է հրաժարականի դիմում ներկայացնի: Պաշտոնական հիշատակումներ այս մասին, այդպես էլ չեղան: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկինում առաջարկված բոլոր տարբերակներն ավելի լավն էին, քան այն, ինչ կա հիմա։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինձ հայտնի չեն այն իրադարձությունները, որը դուք նկարագրեցիք: Չի եղել այդպիսի բան: Ես չգիտեմ՝ որտեղից է այդ տեղեկատվությունը, բայց ես այդ ժամանակահատվածի մասին մանրամասն, իմ գրքում գրել եմ: Դրանից ավել բան չի եղել: Իրականում չի եղել: Այն ժամանակ վեճ էր գնում՝ փուլային տարբերակով գնալ, տարածքներից դուրս գալ, խաղաղապահները պետք է գային: Մենք կողմ էինք փաթեթային տարբերակին եւ ե ասում էինք, որ եթե մենք այս տարածքներից դուրս գանք, հաջորդ քայլը լինելու է Ղարաբաղի ոչնչացումը։ Մենք չէինք հավատում Ադրբեջանին եւ հավատալու հիմքեր չունեինք։ Ուղղակի Տեր-Պետրոսյանին մենք ասացինք՝ հետ քաշվիր այդ բանից։ Այն ժամանակ նա չէր ուզում հետ քաշվել: Այդքան բան»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցի կարգավորման տարբերակներին, ապա, ըստ երկրորդ նախագահի, ըստ էության, հակամարտության ամբողջ պատմության մեջ բոլոր տարբերակները, ներառյալ Տեր-Պետրոսյանի առաջարկածը, շատ ավելի լավն էին, քան այսօրվա փաստացի վիճակը. «Անհամեմատ ավելի լավն էին բոլոր տարբերակները, քան այն, ինչ մենք ունենք այսօր։ Սա փաստ է։ Համենայնդեպս, Հադրութ, Շուշի կար բոլոր տարբերակների մեջ, եւ բոլոր տարբերակների մեջ ենթադրվում էր բանակցային գործընթաց Մինսկի խմբի շրջանակում, միջազգայնորեն ճանաչված կարգավիճակներ՝ ավելի շատ կամ ավելի քիչ։ Մենք ստացանք ամենից վատ տարբերակը։ Քանի որ այս իշխանությունները հայտարարեցին, որ սկսում են զրոյական կետից եւ մեզ բերեցին-հասցրին մեկ այլ զրոյական կետի»:

Մանրամասներն՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hay says:

    Էս վիճակի N1 մեղավորը Վազգեն Սարգսյանն է: Նա ստիպեց ԼՏՊ-ին հրաժարական տալ, բերեց էս թուրքերին, սրանք էլ առաջին հերթին իր գլուխը կերան, հետո էն կարգի ավերեցին էս երկիրը, որ ազգովի գնացինք ու պաչեցինք էշի ճակատը:

  2. Aha says:

    ‘LTP brought these Turks to Armenia’ … the entire tragedy of Armenians is in that one phrase. Nothing pertaining to identity, history, unity, independence, has remotely penetrated your mind. Your understanding of Armenian identity is someone who lives in the administrative territory of the officially recognized republic of Armenia and that’s it. Someone who lives in the republics of Turkey or Azerbaijan is a Turk. With your logic, Charles Aznavour was French not Armenian and Levon Ter Petrosyan was an Arab as he was born in Syria.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28