Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 14-ին ժամը 16.00-ի սահմաններում, օպերատիվ տեղեկությունները իրացնելիս՝ ոստիկանության Մեղրիի բաժնում պարզել են, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը խախտել է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները։
Մասնավորապես, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում գտնվող կոմբինատին պատկանող պոչամբարում, կոմբինատի շահագործման հետեւանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղտաջրերն Երեւան-Մեղրի մաքսակետ Մ-2 ավտոճանապարհի 381-րդ կմ հատվածից տեւական ժամանակ, ծավալուն հոսքով ընկերության կողմից բաց է թողնվել պոչամբարից, որը ավտոճանապարհի տակ գտնվող հեղեղատար խողովակով լցվել է Արաքս գետը՝ էական վնաս պատճառել շրջակա միջավայրին։
Վնաս է հասցվել գետի եւ դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհին։
Փաստի առնչությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ