Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի մի շարք ղեկավար աշխատակիցներ ունեն մեղադրյալի կարգավիճակ». Քննչական կոմիտե

Փետրվար 14,2022 17:19

Aravot.am-ի տեղեկություններով, Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ տնօրեն Արթուր Պողոսյանին (լուսանկարում): ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը:

Մասնավորապես Aravot.am-ի հարցին ի պատասխան` փոխանցեցին հետեւյալը. «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի մի շարք ղեկավար աշխատակիցներ ունեն մեղադրյալի կարգավիճակ, այդ թվում՝ նաեւ տնօրենը: Նախաքննությունը շարունակվում է»:

Քննչական կոմիտեից հավելեցին, որ տվյալ փուլում այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28