Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. Վանաձորում հուղարկավորության ծառայություններ մատուցելու համար պահանջել եւ ստացել է կաշառք

Փետրվար 06,2022 23:52

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին զեկուցագիր է ներկայացվել, որ ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Է. Գրիգորյանը տեղական ինքնակառավարման մարմնի կազմակերպությունում մշտապես իրականացնելով կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, այն է՝ Վանաձորի քաղաքապետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ ի թիվս այլոց, լիազորվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան ղեկավարել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեությունը:

Վերջինս նույն ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Մ. Մ.-ի, Տ. Մ.-ի, ինչպես նաեւ իր դստեր ամուսնու՝ Է. Հ.-ի օժանդակությամբ գերեզմանատանը հուղարկավորվող անձանց հարազատների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ գերեզմանատանը նրանց նախընտրած վայրերում բարեկարգված եւ մաքրված տարածքներ տրամադրելու, հուղարկավորության ծառայություններ մատուցելու համար մեկ միասնական դիտավորությամբ 2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում 21 անձանցից պահանջել եւ ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.747.796 դրամ կաշառք:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28