Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղրի համայնքի նախկին ղեկավարը «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ին պատկանող անշարժ գույքը վաճառել է այլ անձի․ ահազանգ ոստիկանությանը

Փետրվար 03,2022 10:43

Aravot.am-ի տեղեկություններով, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն դիմել է ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավարի կողմից «ՀԿԵ» ՓԲԸ-ին պատկանող անշարժ գույքը վաճառվել է այլ անձի։

Ոստիկանությունը պարզել է, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Արշավիր Հովհաննիսյանը հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, ՀՀ սեփականության իրավունքով պատկանող եւ «ՀԿԵ» ՓԲԸ-ին օգտագործման իրավունքով տրամադրված Մեղրի համայնքի Արաքսաշեն թաղամասի 5 հասցեի, անշարժ գույքի միավորի իրավունքի գրանցման վկայականում արտապատկերված 5 շինությունը՝ Մեղրի քաղաքի երկաթուղային կայարանի խանութը, որպես Մեղրի համայնքի Արաքսաշեն թաղամասի 6/16 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինություն, 2016թ. ճանաչել է օրինական։ Այնուհետեւ այն համարելով որպես Մեղրի քաղաքային համայնքի սեփականություն 770.000 դրամով, առք ու վաճառքի պայմանագրով վաճառել է աճուրդում հաղթող ճանաչված Դ․ Թումանյանին։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարում՝ Մեղրիի կայարանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28