Պե՞տք է արդյոք, որ ամեն մի մարդ, որն իրեն հայ է համարում, փորձի պատասխանել հետեւյալ հարցին, ավելի ճիշտ՝ շարունակի հետեւյալ նախադասությունը. «Մենք այն ազգն ենք, որը…»: Գուցե կան մարդիկ, որոնք նման խնդիր իրենց առջեւ չեն դնում, նույնիսկ դա մերժելի կամ ծիծաղելի են համարում: Բայց ենթադրենք, հայերի 50 տոկոսն այդ ուղղությամբ մտածում է:
Պատասխանի ի՞նչ տարբերակներ կան:
Մենք այն ազգն ենք, որը 1/ առաջինն է պետականորեն քրիստոնեություն ընդունել, 2/ դիմադրել է Ավարայրի ճակատամարտում, 3/ 1915-ին Ցեղասպանության է ենթարկվել, 4/ 20-րդ դարում փորձել է պետություն ստեղծել, 5/ 1994 թվականին ազատագրել է Արցախը:
Ամեն մարդ կարող է այս բոլոր տարբերակները կամ մի մասն ընդունել, կարող է կամ բոլորը մերժել՝ առաջարկելով իր տարբերակը: Դա, բնականաբար, միայն մեզ չի վերաբերվում՝ ցանկացած ազգ ունի կամ, կարծում եմ, պետք է ունենա նման պատում (նարատիվ): Օրինակ, Ադրբեջանում 1994-2020 թվականների հիմնական խոսույթն էր. «Թշնամի, ատելի հայերը զավթել են մեր տարածքի 20 տոկոսը, եւ մեր նպատակն է նրանց Ղարաբաղից քշել»: Եթե բոլոր էմոցիաները մի կողմ թողնենք, ապա այդ՝ մեղմ ասած, ոչ այնքան հարուստ պատմական անցյալ ունեցող ազգի համար դա ինքնության կայացման կարեւոր փուլ էր:
Կարդացեք նաև
Դառնալով մեզ՝ կարող ենք ասել, որ այսօրվա իշխանության պատումը հետեւյալն է. «Մենք այն ազգն ենք, որը կարողացել է ազատվել ժողովրդին կեղեքող, կոռումպացված իշխանությունից»: Արդյոք դա աշխատո՞ղ պատում է: Անշուշտ՝ աշխատող էր մինչեւ 2018 թվականը՝ որպես տեսլական: Իսկ որպես կատարված իրողություն համեմատելի՞ է, ասենք, քրիստոնեության ընդունման կամ վերը նշված այլ խոսույթների հետ: Այդ հարցը տալիս եմ միանգամայն լուրջ՝ առանց սարկազմի:
Ենթադրենք, հայաստանցիների մեծամասնության համար այդ պատումն ամենակարեւորն է: Դա, բոլոր դեպքերում, շարունակականություն է պահանջում: Ասենք, որոշակի պարբերականությամբ պետք է ձերբակալվի որեւէ «կեղեքիչ» եւ որեւէ դղյակ «ազգայնացվի»: Բայց վաղ թե ուշ «կեղեքիչներն» ու «դղյակները» կվերջանան: Ո՞ր ուղղությամբ պետք է զարգանա այդ նարատիվը: Հնարավոր ճանապարհներից մեկը հեղափոխականության սրբադասումն է (սակրալիզացիան). ասենք, Քաղաքացու օրը սեպտեմբերի 21-ից ավելի կարեւոր տոն համարելը: Կամ՝ Ղազախստանի օրինակով, կարելի է մի գեղեցիկ աշտարակ սարքել, որտեղ Փաշինյանի ձեռքի ոսկե ձուլված դրոշմը կլինի, որպեսզի դեպի այդ սրբավայրը քաղաքացիների ուխտագնացություններ կազմակերպվեն: Նկարներ կախելը եւ «վիրավորողներին» ոստիկանությամբ հետապնդելը այդ ճանապարհի սկիզբն է:
Բայց նույն ղազախական փորձը ցույց է տալիս, որ դա էլ չի կարող հավերժ տեւել: Ի վերջո, մենք ստիպված ենք լինելու պատասխանելու այն հարցին, թե ով ենք մենք: Եվ, կախված այդ հարցի պատասխանից, գնանք առաջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայ ազգի պատմության մեջ եղել են բազմաթիվ դժբախտություններ, որոնցից ամենասոսկալին իհարկե եղեռնն է: Բայց, 100 տոկոսով համոզված եմ, որ երկրորդ տեղում 2018թ հեղափոխությունն է (իրականում իշխանահանձնումը):
Իմ կարծիքով, մեր պատմության նույնիսկ ամենակարևոր իրադարձությունները, լինեն դրանք ամենաողբերգականը կամ ամենափառավորը, չեն կարող բոլոր ժամանակների համար և համապարփակ ձևով բնութագրել մեզ: Պատկերացրեք, որ դարեր հետո մեզ բնութագրեն մեր օրերում մեր արածին համապատասխան ու ասեն. մենք այն ազգն ենք, որ 21-րդ դարի սկզբում խայտառակ պարտությունից, հողային ու հազարավոր երիտասարդների կորուստներից հետո ընտրեց այդ պատուհասների գլխավոր պատասխանատուին: Այսինքն՝ անկիրթ, անգլուխ, անգաղափար, ստորացած, ձախողակ, անկամ, վախկոտ… Հենց այդպիսին ենք մենք հիմա: Հուսով եմ, միշտ չէ, որ այդպիսին ենք եղել ու, մանավանդ, կգա ժամանակ, որ այդպիսին չենք լինի:
6/ 21-րդ դարում փորձում է պետականությունից ազատվել: Սա արտառոց երևույթ է: Ասում եմ առանց սարկազմի` կորպորատիվ աշխարհը սա է կամենում ամենուրեք: Քանդում է, գրավում է, ոչնչացնում է ազգային պետականությունները` ամեն տեղ իր ավելի “բնական” ձևով: Բայց ազգերը դիմադրում են: Մեր թույլ տեղը նրանում է որ հայ ազգը ունի շատ քիչ ներկայացչություն ՀՀ-ում որպեսզի կարողանա կազմակերպել “կորպորատիվ աշխարհ-հայ ազգ” փոխշահավետ գործընթաց: Ես համոզված եմ, որ Թուրքիայի պանթուրքական ծրագրերը նույնպես այդ գեր-կորպորացիաների մոդելավորված աշխարհաքաղաքական քարտեզներում են: Ցավոք, Դուք ու ես չունենք պարզ պատասխան «…դա էլ չի կարող հավերժ տեւել: Ի վերջո, մենք ստիպված ենք լինելու պատասխանելու այն հարցին, թե ով ենք մենք: Եվ, կախված այդ հարցի պատասխանից, գնանք առաջ:» Վերըհիշատակված ուժը ունի պատասխան, օրինակ,` Բ. Օբամայի (2008-2016) ՊետԴպրտ. Քարտուղար Հ. Քլինտոնի խորհրդատու Ֆ.Գորդոնը գնհատեց հայերին որպես “insignificant nation”: Այս գնահատականը համատարած է: Եթե ուշադիր կարդաք նիկոլական պատումը (narrative) կհամոզվեք, որ սա միակ ընդհանուր տարրն է: Այս է պատճարը, որ նիկոլը հավերժ շահավետ կլինի օտարներին: Սա էլ այն մեխանիզը, որով հայ ազգը 21-րդ դարում ազատվում է իր պետականությունից:
Մենք այն ազգն ենք,որ լպստում է եկեղեցու պատերը ,ապա աջ ու ձախ նայում,որ տեսնի թե ով ոնց գնահատեց իր այդ արարքը։