Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իշխանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է

Հունվար 20,2022 22:58

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը մերժել է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի  նկատմամբ քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Հովհաննես Իշխանյանը ծանուցվել է նամակով։

Հիշեցնենք, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին Հանրապետության հրապարակից սեւազգեստ, առանց համազգեստի՝ մոտ 10-ից ավելի ոստիկաններ բռնի ուժով բերման էին ենթարկել ու տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին:

Հովհաննես Իշխանյանին բերման էին ենթարկել իր ֆեյսբուքյան գրառման համար։ Իրավապաշտպան, Հովհաննես Իշխանյանի հորեղբայրը՝ Ավետիք Իշխանյանը, կարծիք էր հայտնել, որ Հովհաննես Իշխանյանին բերման ենթարկելու պատճառը ոչ թե ֆեյսբուքյան գրառումն էր, այլ նրա նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը :

Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել, մեղադրանք էին առաջադրել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելու կամ նման կոչ անելու հատկանիշներով

Հովհաննես Իշխանյանի խնդրահարույց գրառումը հետեւյալն էր․ «Հայաստան» դաշինքը հիմա քննարկումներ ա անում: Փորձեմ իրենց քննարկմանը մասնակցել: Կոչ արեք բոլոր ուժերին ու հեղինակություն ունեցող անձերին իրենց բաժին կոչն անել սրանց հարկադրաբար էս գիշեր հեռացնելու համար: Միանալու համար յուրաքանչյուրի անունը տվեք թե՛ քաղաքացիների, թե՛ քաղ գործիչերի: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի:Մտնել սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, այլ սրահներ ու բոլորին կանչել Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար: Զուգահեռ ավտոերթերով իրազեկեք, որ գնում եք Երևանից դուրս շպրտելու սրանց:

Մարզերում մարդկանց հանեք ոտքի: Թեկուզ մի հոգու չպիտի թույլատրվի բերման ենթարկել, ոչ առաջնորդներից, ոչ ժողովրդից: Սա սրանց հեռացնելու գիշերը պիտի լինի, սրանց հեռացնելու էներգիան բավարար կուտակված ա արդեն: Դաշինքում բոլորը պիտի էդ վճռականությամբ տրամադրվեն, թե չէ երկրորդ բլից կրիգը կիրականանա շուտով, պիտի միայն շենքերը ազատագրելու մղում լինի:

Հուսով եմ կօգնի կարծիքս լուծում գտնելու ճանապարհին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31