Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը, որին Էմանուել են անվանակոչել։
44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 5-ին Հաղարծին գյուղում։
Ընտանիքի միակ որդին՝ Մանվելը, սովորել էր Հաղարծնի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո 2019 թվականին մեկնել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետության 1-ին պաշտպանական շրջանում։
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, շուրջ 8 ժամ տևած թեժ մարտերից հետո, Մանվելը զոհվել է։
2021 թվ․ փետրվարին ԱՀ նախագահի հրամանով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Մանուչարյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Մինչև պատերազմը Մանուչարյանի հայրը ՌԴ արտագնա աշխատանքով է զբաղվել, սակայն պատերազմից հետո Մանուչարյանը վերադարձել է Հաղարծին։
Սաթենիկ Հովսեփյան