Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդենիսի նախկին համայնքապետը ապտակել է ավագանու անդամին. ահազանգ ոստիկանությանը

Հունվար 04,2022 00:24

Aravot.am-ի տեղեկություններով, Վարդենիսի համայնքապետարանում դեկտեմբերի 30-ին ծառայություն իրականացնող ոստիկանը նկատել է, որ Վարդենիսի 40-ամյա բնակիչ Դավիթ Ա.-ն, նույն օրը, ժամը 11.30-ին հարվածել եւ կոտրել է համայնքապետարանի պատուհանի ապակին:

Դեկտեմբերի 30-ին ժամը 18.30-ի սահմանում, ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննիչներից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը կեսօրին՝ ժամը 14-ի սահմաններում, 30-ամյա Արթուր Մ.-ն եւ 19-ամյա Ժիրայր Ս.-ն կոտրել են համայնքապետարանի դռան ապակին:

Ձեռնարկվում են միջոցներ  Դավիթ Ա-ին, Արթուր Մ-ին ու Ժիրայր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր։

Դեկտեմբերի 30-ին, Վարդենիսի համայնքի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանը (լուսանկարում՝ սպիտակ վերնաշապիկով) ոստիկանություն հաղորդում է տվել՝ որ նույն օրը ժ.11.00-ին, Վարդենիսի համայնքապետարանում պետք է տեղի ունենար ավագանու նիստ։ Ինքը իր աշխատասենյակում էր եւ լսելով բարձր ձայներ, գնացել է նիստերի դահլիճ։ Համայնքի ղեկավարը դիտողություն է արել Կարեն Մկրտչյանին, որը բոլորի ներկայությամբ վիրավորել է համայնքապետին։ Այնուհետեւ, ըստ վերջինիս՝ «ներխուժել է իր աշխատասենյակ, հայհոյել է իրեն եւ պատճառել ծանր վիրավորանք»։ Արամ Մելքոնյանն այդ պահին մեկ անգամ ապտակել է Կ.Մկրտչյանին ՝ վերջինիս զսպելու համար։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Կարեն Մկրտչյանը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքից ընտրված ավագանու անդամ է, իսկ Արամ Մելքոնյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է ներկայացնում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    երևի ամեն ժամը մեկ շիզը զանգում ու հորդորում է ՔՊ-ական պարտված քաղաքապետի թեկնածուին խուլիգանությունով լինի թե զոռով, խաթարել Վարդենիսում կյանքի ընթացքը․․․․ նույն կերպ վարվելով երկրի հետ, իրոք որ ընտրված աղետ է ՔՊ-ն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31