Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցանք անթասիբ եւ բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե». Արման Անտոնյանը Երևանի 2022 թվականի բյուջեի մասին

Դեկտեմբեր 28,2021 16:19

Երեւանի ավագանին այսօր արտահերթ նիստում 36 կողմ ձայնով հաստատեց Երեւանի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը դժգոհություն հայտնեց, որ բազմաթիվ իր առաջարկներ տեղ չեն գտել բյուջեի նախագծում. «Արդյոք այս բյուջեի նախագիծը որեւէ կապ ունի՞ պատերազմում պարտված եւ պատերազմող պետության մայրաքաղաքի հետ, ես կասեմ՝ ոչ։ 2022 թվականի բյուջեում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝ ունեցանք անթասիբ եւ բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե»:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից, Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝ 94 միլիարդ 560,201.2 հազար դրամ է, ծախսերի գծով՝ 98 միլիարդ 821,222.9 հազար, պակասուրդն էլ՝ 4 միլիարդ 261,021.7 հազար դրամ։

Արման Անտոնյանը հույս հայտնեց, որ փետրվար ամսին, բյուջեի լրամշակման ժամանակ, իր մատնանշած բոլոր խնդիրները կշտկվեն:
Ի պատասխան, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքապետարանի աշխատանքը նման գնահատականի արժանի չէր. «Մի հատ պլանը չհաստատելու համար չի ստացվում, որ անթասիբ բյուջե է, կարծում եմ, որ ճիշտ որակավորում չէ»:

Արման Անտոնյանն ասաց, որ բոլորն էլ գիտեն՝ ինչի մասին է խոսքը. «Եվ գիտեք ինչի արդյունքում օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Երեւանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձ, եւ դրանից առաջ էլ եւ հետո էլ մենք որեւէ դաս չենք քաղել՝ ի դեմս ձեզ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031