Լրահոս
Օրվա լրահոսը

Համապետական եւ ՏԻՄ ընտրությունները տարբեր են

Դեկտեմբեր 07,2021 10:00

Հայաստանի ընդդիմության շրջանակներում ես որոշակի ոգեւորություն եմ նկատում՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված: Քվեարկության արդյունքներից եզրակացություն է արվում, որ իշխանության վարկանիշն ընկել է, քանի որ այն համայնքներում, որտեղ անցած խորհրդարանական ընտրություններում իշխանությունը հաղթել է, այժմ ՔՊ-ն պարտվել է: Վարկանիշի մասին ոչինչ չեմ կարող ասել՝ եթե անգամ սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն, մենք, միեւնույն է, դրանց չենք հավատա: Բայց, մեկը մյուսից բխեցնելն, ինձ թվում է, սխալ է: Հնարավոր չէ վերցնել համայնքային ընտրությունների արդյունքները եւ ասել՝ «ահա այդպես են մարդիկ քվեարկելու համապետական ընտրություններին»: Այստեղ գործում են տարբեր օրինաչափություններ:

Եկեք մտովի պատկերացնենք իշխող ուժին հունիսի 20-ին ձայն տված տիպիկ ընտրողի դիմանկարը: Ենթադրենք, դա մի 50-60 տարեկան կին է, որն ասում է՝ «Եթե թուրքը գա, մտնի մեր տուն, իմ թոռներին մորթի, մեկ ա՝ ես Փաշինյանին եմ ուզում»: Հետեւաբար, այդպիսի ընտրողի համար կարեւոր է «Փաշինյան-ոչ Փաշինյան» երկընտրանքը: Բայց նրան գուցե եւ ոչ մի բան չասի «ՔՊ» հապավումը, նրան կարող է եւ անծանոթ լինել իր համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածուն, միեւնույն ժամանակ մեծ հավանականության կա, որ նա քվեարկելու է «Պողոս Պետրոսյան» կամ «Պետրոս Պողոսյան» դաշինքին, քանի որ այդ Պողոսին կամ Պետրոսին անձամբ ճանաչում է կամ հավանում է նրա աշխատանքը: Դա ամենեւին չի նշանակում, որ համապետական ընտրություններում այդ ընտրողն իր ձայնը չի տա Փաշինյանի ղեկավարած ցուցակին:

Որքան էլ ՏԻՄ ընտրություններում ձեւական առումով մարդիկ քվեարկեն կուսակցական ցուցակների օգտին, գործընթացն իր բովանդակությամբ կուսակցական չէ: Որպես օրինակ բերեմ Նաիրի համայնքը, որտեղ ես եմ ապրում: Այստեղ, նախնական տվյալներով, ձայների առավելագույն՝ 44,94 տոկոսը ստացավ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը: Ենթադրում եմ, որ Եղվարդի եւ շրջակա գյուղերի բնակիչներից քչերն են պատկերացնում, թե ինչ է սոցիալ-դեմոկրատիան, ովքեր են հնչակները, այն էլ՝ «վերակազմյալ»: Նրանք քվեարկել են Եղվարդ համայնքի գործող ղեկավարի օգտին, որն իսկապես վատ չի աշխատում, եւ, ի դեպ, 2017 թվականին իրականացված խոշորացումը որոշակի դրական տեղաշարժեր արձանագրեց: Հատկանշական է, իհարկե, որ Նորայր Սարգսյանը գերադասեց գործ չունենալ ո՛չ իշխանական, ո՛չ էլ հայտնի ընդդիմադիր որեւէ կուսակցության հետ: Բայց դարձյալ. այդ ընտրությունների արդյունքներից ամենեւին չի բխում, որ Նաիրի համայնքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնությունը կրկին չի ընտրի Փաշինյանին:

Չեմ կարծում, որ ընտրողները 5.5 ամսում կտրուկ փոխվել են: Իսկ թե ինչու է ներկայիս իշխանությանն ընտրողը մտածում, որ ավելի լավ է՝ թուրքը մորթի իր թոռներին, բայց Փաշինյանը մնա, դա առանձին վերլուծության առարկա է: Այդ վերլուծությունը պետք է անել սառնասիրտ՝ առանց ընտրողին վիրավորելու: Որքան էլ որ դա անհնարին թվա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hay says:

    Բոլոր ազգերի մեջ էլ կան անկիրթ, անպատասխանատու, պատեհապաշտ, անհայրենիք տականքներ, մի խոսքով ԺԵԽ: Ուրիշ ազգերի մոտ երևի դրանց գլխաքանակը 20-30% է, մեր մեջ, համոզված եմ որ 50%-ից ավել է: Որպեսզի ապագայում այլևս չկրկնվի այս դժբախտությունը, պետք է օրենք ընդունվի, որ ընտրություններին կարող են մասնակցել որոշակի սահմանից բարձր IQ ունեցող մարդիկ: Իսկ IQ-ն որոշելու համար մարդիկ քննություն հանձնեն 18 տարեկանից սկսած՝ 3-5 տարին մեկ: Որպեսզի այլևս ԺԵԽը չորոշի, թե ինչպիսի երկրում են ուզում ապրել նորմալ մարդիկ:

  2. Լավատես says:

    Իսկական ժողովրդավարությունը՝ երբ օդանավ նստելուց ուղեւորներն իրենք են ընտրում օդանավի անձնակազմին, ընդ որում՝ ուղեւորների կազմից:)

    Մենք պետք է հստակ ձեւակերպենք պետական համակարգի կառուցվածքը՝ քաղաքացի, ընտանիք, համայնք, պետություն, անցկացնել գիտական սիմպոզիումներ,որտեղ մշակվեն լավագույն չափանիշները՝ լավագույն քաղաքացու, լավագույն ընտանիքի, լավագույն համայնքի, լավագույն պետության եւ անցկացնել պարբերական օլիմպիական մրցույթներ բոլոր այդ կառույցների համար, որ ընտրվեն էտալոնները եւ մնացածներն էլ ձգտեն նրանց հասնել՝ գեղեցկության մրցույթները մեզ օրինակ:

    Ժամանակակից միջազգային իրավական աշխարհը շատ թերի է եւ ամեն մի թեթեւ քաղաքական քամիներից հայտվում է ֆորս մաժորային իրավիճակում, որտեղ ոչ մի օրենք չի աշխատում: Շատ պետություններ հենց նման իրավիճակների են սպասում իրենց անլուծելի խնդիրների լուծման համար, մենք չունենք ֆորս մաժորային օրակարգ, անհապաղ այն պետք է մշակել, թե չէ հույսներս միջազգային օրենքների վրա դրած ամեն անգամ հայտվում ենք ֆորս մաժորային պայմաններում, որտեղ այդ օրենքները հարգելի պատճառներով չեն գործում եւ ամեն անգամ դրանից տուժում ենք: Ֆորս մաժորային իրավիճակները օգուտ են բերում, եթե դրանց պատրաստ ես եւ վնաս՝ եթե պատրաստ չես: Մենք ուրիշներից ոչնչով պակաս չենք, մենք էլ պետք է սովորենք օգտվել հնարավորությունների այդ պորտալից:

  3. Armen says:

    Կա մի պարզ ճշմարտություն, որը շատերը տեսնում են, բայց չտեսնելու են տալիս՝ մեր «ժեխ» ժողովուրդը այլևս ղարաբաղյան կլանին չի ցանկանում տեսնել անգամ, էլ ինչ մնաց իշխանության, իսկ թե ինչու մեծ ու մանուկ գիտեն:

  4. Լավատես says:

    Մեր ռազմավարական գոյաբանական թշնամու համար բոլոր հայերՍ’ անկախ մեր քաղաքական ու բարոյական կամ կլանային չափանիշներից, բոլորՍ էլ մեր գոյաբանական թշնամու թշնամի էության գոյաբանական թշնամիներն ենք,:) մենք պետք է ոչնչացնենք մեր թշնամու թշնամի էությունը եւ ստիպենք նրան դառնալ մեր գոյաբանական բարեկամը, իսկ դրանից առաջ մենք բոլոր հայերովՍ’ անկախ մեր քաղաքական ու բարոյական կամ կլանային չափանիշներից, բոլորՍ պետք է դառնանք հայերով իրար գոյաբանական բարեկամներ: Անիմաստ է առանց ռազմավարության խոսել մարտավարությունից, անիմաստ է առանց բոլոր անխտիր հայերի ռազմավարական դաշինքի խոսել կլաններից, սկզբից շենքի հիմնասյուններն են կառուցում, հետո նոր մնացածը: Մեզ այսօր հենց ռազմավարական ազգային դաշինքի ձեւավորման օրակարգը պետք է դառնա հրատապ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031